HayNews.am. 2-11-2011- ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոշտ քննադատության է ենթարկել Վաշինգթոնին ուղղված Թեհրանի նամակը, որով Միացյալ Նահանգներից պահանջում են ներողություն խնդրել իրենցից: Այս մասին հաղորդում է «ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է. «Երեկ շվեյցարացիները մեզ հանձնեցին իրանցիների նամակը, որը բաղկացած էր շուրջ 7 էջից: Այս նամակն ուղղակի ուռճացված խոսք է, դատարկաբանություն: Դրանում շատ են վիրավորանքները: Մեզ համար այդ նամակում որևէ նորություն ասված չէ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմից պահանջում է ներողություն խնդրել Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության մեջ Իրանին մեղադրելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմից պահանջում է ներողություն խնդրել Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության մեջ Իրանին մեղադրելու համար:
No comments:
Post a Comment