«Լրագիր» 2-11-2011- ՄԱԿ կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանը կարծես թե ներկայացնում է ՀՀԿ նախընտրական ցուցակի հայտ: Համենայն դեպս, Կենտրոն հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի ընթացքում նրա արտահայտած մի քանի մտքեր այդպիսի հայտ էին հիշեցնում կա դրա տպավորությունը թողնում:
Օրինակ, Արսենյանը հայտարարելով, որ պետք է դուրս գալ երեք նախագահների անձերի շրջանակից եւ քաղաքական գործընթացը տանել գաղափարական մրցակցության հունով, դաշտը բաժանեց չորս գաղափարական ուղղվածության` ազգային-պահպանողական, սոցիալ-ազգայնական, ժողովրդավարական-ազատական եւ բուրժուադեմոկրատական: Ըստ հերթականության, Արսենյանը այդ գաղափարական ուղղությունների գլխին կարգեց ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, Կոնգրեսին եւ ԲՀԿ-ին:
Բնականաբար հարց է առաջանում, թե իսկ ուր է ՄԱԿ-ը: Եվ այդ հարցի պատասխանը թերեւս Արսենյանի լոյալությունն է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության հանդեպ: Ավելին, ՄԱԿ նախագահը գրեթե մեկ առ մեկ քանդեց Քոչարյանի վերադարձի հնարավոր հիմքերը, հայտարարելով, որ արտաքին քաղաքականությամբ եւ մասնավորապես հայ-թուրքական գործընթացով Սերժ Սարգսյանը երկրի անվտանգությունն է բարձրացրել, նաեւ երկրի ծայրաստիճան ընկած վարկն է բարձրացրել մարտի 1-ի ծանր ժառանգությունից հետո, իսկ տնտեսական քաղաքականության առումով էլ շարունակել է այն, ինչ անում էր Ռոբերտ Քոչարյանը, ինչը նշանակում է, որ Քորչարյանն այդ առումով Սերժ Սարգսյանի արածը քննադատելու տեղ չունի:
Արսենյանը նաեւ հայտարարեց, որ եթե Քոչարյանն ուզում է վերադառնալ, ապա նա պետք է դրա մասին հստակ եւ հրապարակային հայտարարություն անի, հռչակի իր նպատակները, ինչպես օրինակ վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ, ի վերջո, ՄԱԿ նախագահը մատնանշեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանի բացակայությունը:
Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Սերժ Սարգսյանը նոր էր դարձել նախագահ, Գուրգեն Արսենյանը դժգոհել էր նրա կառավարման խաղի կանոնների անորոշությունից եւ նաեւ ասել, որ Քոչարյանի մոտ գոնե կանոնները որոշակի էին: Ըստ երեւույթին, Սարգսյանն Արսենյանին բացատրել է իր կանոնները, կամ էլ Արսենյանն ինքն է ներկայումս գիտակցել, որ ոՍերժ Սարգսյանի ժամանակի առաջին կանոնը Քոչարյանին “չկարոտելն” է:
Չի բացառվում, որ Գուրգեն Արսենյանը դա գիտակցեց որոշակի տնտեսական ճնշումներից հետո, երբ օրինակ Երեւանի Մաշտոցի պողոտայից հանվեցին նրան պատկանող ընկերության գովազդային սյուները, ինչը ըստ Արսենյանի, մոտ 110 հազար դոլարի վնաս տվեց այս սյուների վրա գովազդի պատվերներ ընդունող իր ընկերությանը:Ահա այդ ֆոնին Սերժ Սարգսյանի հանդեպ գրեթե բացարձակ լոյալությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Գուրգեն Արսենյանն ըստ երեւույթին իր կատարած գաղափարական բաժանման պարագայում իրեն տեսնում է այն դաշտում, որտեղ ՀՀԿ-ն է, եւ “կոտրած տաշտակի առաջ” չկանգնելու համար համաձայն է գործակցել ՀՀԿ հետ եւ Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի եւ Խոսրով Հարությունյանի օրինակով ներգրավվել ՀՀԿ նախընտրական ցուցակ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment