«ԱԶԳ, 26-11-2011- Նոյեմբերի 22-ին այդ մասին գրել էր Timeturk.com կայքէջը: Կարգավիճակի տրամադրման պարագայում խոսքը վերաբերում է Բելգիայի խոշորագույն Ֆլամանդական նոր միություն կուսակցության երկու պատգամավորներիՙ PKK-ի քաղաքային կառույցը հանդիսացող KCK գործով Թուրքիայում մտավորականների կալանման առնչությամբ Սենատին ներկայացրած հարցմանը:
Բելգիայի Սենատին դեռեւս հոկտեմբերի 14-ին ներկայացված հարցումը նոյեմբերի 22-ին քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ի դեպ, համանման նախաձեռնություն ցուցաբերվել է նաեւ Հոլանդիայի ազգային ժողովում:
Timturk-ի վկայությամբ, հարցման հեղինակները թուրքական իշխանություններից պահանջում են PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին համարել քրդերի օրինական ներկայացուցիչը եւ երկրում «ազգային փոքրամասնության կարգավիճակ տրամադրել ճնշված քուրդ ժողովրդին»:
Հարցման մեջ հեղինակները նշել են, որ Թուրքիայում 14 մլն քրդեր մահմեդական լինելու պատճառով զրկվել են ազգային փոքրամասնության կարգավիճակից: Նրանք PKK-ին համարել են ոչ թե ահաբեկչական, ինչպես թուրքերն են ցանկանում, այլ քաղաքական կուսակցություն, Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում ընթացող բախումները ներկայացրել են որպես թուրքական պետության եւ քուրդ ժողովրդի հակամարտություն: Բելգիայի պատգամավորները միաժամանակ պահանջել են, որ Եվրոհանձաժողովը նույնպես Օջալանին ճանաչի որպես քուրդ ժողովրդի ներկայացուցիչ եւ երկրում քրդական հարցի լուծումը իբրեւ Եվրոմիության անդամակցության նախապայման առաջադրի Թուրքիային:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment