Tert.am. 16-11-2011- Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ` Իրանի բանակի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Հասան Ֆիրուզաբադին նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ ոչ՝ Իսրայելը և ոչ ԱՄՆ-ն առնչություն չունեն անցած շաբաթ օրը իրանական ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետ:Նրա խոսքերով, ռազմաբազայում հետազոտություններ էին կատարվում, որոնց շնորհիվ Իրանն Իսրայելին կործանիչ հարված հասցնելու հնարավորություն կստանար: Փորձարկումների ժամանակ տեխնիկական անսարքություն է եղել, որից պայթյուն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության նախագահ Գոլամ Ռըզա Ջելալին հայտարարել էր, որ իրանցի ինժեներները համակարգիչներում հայտնաբերել են ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) և իսրայելական Mossad–ի կողմից մշակված Duqu վիրուսը, որի պատճառով էլ տեղի է ունեցել պայթյունը։ Իսկ Time պարբերականի հետ զրույցում արևմտյան հետախուզական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, ասել էր, թե իրանական ռազմակայանում տեղի ունեցած պայթյունը սաբոտաժի արդյունք է։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment