«ԱԶԳ», 11-11-2011- Բաքվի իշխանությունները տարածքային ամբողջականության տեսակետից են դիտում ԼՂ հակամարտության հարցըՙ պահանջելով իրենց հանձնել այժմ վիճարկվող տարածքը: ԵԱՀԿ-ում ունեցած զրույցից հետո Վիեննայում գտնվող Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրատվամիջոցներին ասել է, թե իր երկիրը պատերազմ չի ուզում, այլՙ քաղաքական լուծում, նոյեմբերի 9-ին իրազեկում է «Թիրոլեր թագեսցայթունգը»: Մինսկի գործընթացի մասին ժխտական վերաբերմունք ունիՙ «որեւէ արդյունք չի տեսնում»: Ազիմովն ակնարկել է ադրբեջանցի 750 000 փախստականների ԼՂ վերադարձի մասինՙ հավելելով, թե «փոխզիջումային տարբերակ որեւէ դեպքում չի նշանակում տարածք զիջել Հայաստանին, այլՙ երկու ազգերի համագոյակցություն»:
Անհամատեղելիության մասին խոսելը «ֆաշիստական» է, ասել է Ազիմովըՙ Հայաստանին նկատի ունենալով: «Ադրբեջանը պատերազմ չի ուզում», նորից շեշտել է փոխարտգործնախարարը: Ադրբեջանը պետք է ուժեղ բանակ ստեղծի, թեեւ քաղաքական լուծում է ցանկանում»: 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը ավելի շատՙ 71 000 զինուժ ունի, քան 8,6 միլիոնանոց Ադրբեջանըՙ 63 000, ասել է Ազիմովը:
Փոխարտգործնախարարը խոսել է նաեւ նավթի ու գազի պաշարների, դրանց շնորհիվ իր երկրի միջազգային դերակատար լինելու, տնտեսական աճի ու Հայաստանի տնտեսական վատագույն պայմանների պատճառով երկրից ու նույնիսկ ԼՂ-ից բնակչության մեծ չափերի արտագաղթի մասին: Հայ երիտասարդները երկրում հեռանկար չեն տեսնում, հաղորդել է ադրբեջանցի պաշտոնյանՙ եղածը «ազգային աղետ» որակելով: Ազիմովն ասել է, թե Բաքուն «բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն» է վարում, Թուրքիան տնտեսական եւ քաղաքական սերտ գործակից է, Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի կարեւոր դերը Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է Իրանին, այնտեղ 30 միլիոն ազերի է ապրումՙ ասել է թե մոտավորապես 3 անգամ ավելի, քան Ադրբեջանում: Գործընկեր է նաեւ ԵՄ-ին:
Փոխարտգործնախարարը շեշտել է, թե իր երկիրը հոգ է տանում ռազմավարական գործընկերության մասին, բայց չի հանդուրժի արտերկրյա ռազմաբազաների ներկայությունն իր տարածքում: «Նաբուկկոյի» մասին զգուշավոր է արտահայտվելՙ հաջողություն կունենա, թե ոչ, եվրոպացիները գիտեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments:
Post a Comment