Sunday, November 27, 2011

Գիտնականները գրիպի նոր վիրուս են հայտնաբերել, որը կարող է քաղաքակրթություններ ոչնչացնել

1in.am. 27-11-2011- Մի խումբ գիտնականներ փորձում են հրապարակել այն հետազոտության արդյունքները, ըստ որի՝ իրենք հայտնաբերել են գրիպի վիրուս, որը կարող է մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել:
Մահացու վիրուսը թռչնի գրիպի H5N1-ի փոփոխված տեսակն է, բայց այն շատ ավելի վտանգավոր է և կարող է հեշտությամբ փոխանցվել միլիոնավոր մարդկանց:
Այս հետազոտությունը մեծ աղմուկ է բարձրացրել և պառակտել համաշխարհային գիտնականներին. ոմանք կարծում են, որ նման հետազոտություն երբեք չպետք է իրականանար:
Թռչնի գրիպի H5N1 վիրուսը մինչ այժմ 500 մարդու կյանք է խլել և ի վիճակի չէ համաճարակի վերածվել:
Բայց նորաստեղծ վիրուսը համարվում է այնքան վտանգավոր, որ կարող է օգտագործվել բիոպատերազմների ժամանակ, եթե հանկարծ հայտնվի ոչ ճիշտ ձեռքերում:
Մինեսոտայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր, գրիպի փորձագետ Մայքլ Օսթերհոլմը նկատել է՝ այդ հետազոտությունը շատ կարևոր է բժշկական տեսանկյունից:

No comments: