«Իրանահայեր» լրատվական ցանց, 26.11.2011: Սոյն թւի նոյեմբերի 23-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգված Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 121+500–ում կամուրջը:Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 56,927 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳե ՊՀ-ն է, կապալառուն՝ «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերանորոգված կամրջի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Վայոց Ձորի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment