Saturday, November 26, 2011

Ադրբեջանը ցանկանում է օգնե՞լ Հյուսիսային Իրաքի քրդերին

News.am. 26-11-2011- Ամեն օր Ադրբեջանն ավելի քան 20 բեռնատար սննդամթերք է ուղարկում Հյուսիսային Իրաք: Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը գրում է, որ այդ բեռնատարերի վրա ոչ մի ընկերության ապրանքանիշ չի երեւում` չնայած, որ դրանք ստուգում են անցնում մի քանի անցակետերով: «Բեռնատարերը Աստարայի անցակետով Իրան են անցնում, այդտեղից էլ ուղեւորվում են Հյուսիսային Իրաք»: Աղբյուրը հայտնում է, որ գերազանցապես Հյուսիսային Իրաք են ուղարկվում «Ազերսու» ընկերության ապրանքները:
Նշենք, որ Հյուսիսային Իրաքի հանդեպ դրսեւորվող ադրբեջանական ակտիվությունը որոշակի մտորումների տեղիք է տալիս: Հնարավոր է, որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանային ակտիվություն ցուցաբերել` օժանդակություն ցույց տալով Հյուսիսային Իրաքի քրդերին: Սակայն դա լրջորեն կարող է անդրադառնալ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա:

No comments: