PanARMENIAN.Net - 25 նոյեմբերի 2011 - «Ակոս» թերթի խմբագրի Հրանտ Դինքի սպանության վայրից հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները փոխանցվել են Ստամբուլի դատարան, գրում է թուրքական Hurriyet-ը: Ավելի վաղ TIB հեռահաղորդակցային ընկերությունը հրաժարվում էր տրամադրել ձայնագրությունները հետաքննությանը: Դինքի սպանության գործով վերջին դատավարության ժամանակ դատարանը զգուշացրել է հեռահաղորդակցության վարչությանը՝ պահանջելով հնարավորինս սեղմ ժամկետներում դատարանին ներկայացնել ձայնագրությունները
Հուլիսի 25-ին Ստամբուլի դատարանը դատավճիռ կայացրեց Օգյուն Սամաստի վերաբերյալ, որը մեղավոր ճանաչվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ (ապանված 2007 թ-ին): Ընդհանուր առմամբ Օգյուն Սամաստը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Մինչդեռ լրագրողի ընտանիքը վստահ է, որ հանցագործության իսկական մեղավորները անպատիժ են մնացել, քանի որ կան տվյալներ Սամաստի կապերի մասին իրավապահ մարմինների և ժանդարմերիայի ներկայացուցիչների հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment