Wednesday, November 23, 2011

Իսրայելը Թուրքիայի փոխարեն նոր ռազմական դաշնակից է գտել

Panorama.am. 23-11-2011- Իսրայելը Թուրքիայի փոխարեն նոր ռազմական դաշնակից է գտել: Այս մասին տեղեկացնում է «Կուրսոր» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Իդո Նեխոշտանին պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում: Այցի նպատակն է բարելավել երկու պետությունների միջև հարաբերությունները` Իսրայել-Թուրքիա հարբերությունների ճգնաժամի ֆոնին, որն իր հերթին բերել է Երուսաղեմ-Անկարա լայնածավալ համատեղ զորավարժությունների անցկացման դադարեցմանը:
Աղբյուրը նաև նշում է, որ Իսրայելը և Հնդկաստանը փորձելու են ամրապնդել հարաբերություններ բանակի, ինչպես նաև ռազմական գործողությունների ոլորտում, չնայած Թեհրանի միջուկային ծրագրի վերբերյալ տարաձայնություններին:

No comments: