Thursday, November 10, 2011

Թուրքիայում շարունակվում է եկեղեցիների պղծումը

Թուրքիայի Երզնկա քաղաքում մուսուլմանները Սուրբ Սոֆիայի տաճարը, որտեղ տեղի է ունեցել Նիկեյայի Տիեզերական ժողովը, վեր են ածել մզկիթի:
Այդ տաճարը կառուցվել է VI դ. Նիկեյա քաղաքում բյուզանդական կայսր Հուստինիանոս I կողմից: 1331 թ., երբ թուրքերը գրավեցին այդ քաղաքը, նրանք տաճարը վերածեցին մզկիթի, սակայն 1922 թ. տաճարում բռնկված հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էր այն: Միայն 2007 թ, երբ հաջողվեց վերականգնել սուրբ Սոֆիայի տաճարը, հազարավոր քրիստոնյա ուխտագնացներ և զբոսաշրջիկներ սկսել էին այցելել այնտեղ:
Անցած շաբաթ, Ղուրբան-բայրամի տոնակատարության ժամանակ, Թուրքիայի մուսուլմանները կրկին տաճարը վեր են ածել մզկիթի:
Թուրքիայի իշխանությունների այդ որոշումը խիստ քննադատության է արժանացել ոչ միայն քրիստոնյաների, այլև իսլամական փորձագետների կողմից:

No comments: