Saturday, November 26, 2011

Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ է. Սերժ Սարգսյան

Tert.am. 26-11-2011- «Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանին միշտ անհանգիստ է լինելու: Հույս ունեմ, որ այդ անհանգիստ վիճակը պատճառ չի դառնա մարդկային զոհերի»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերի սահմանային միջադեպերին: Հիշեցնենք, որ նախագահը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում 2 զինվորի կորուստ ունեցանք, և կորուստի մեղքը ամբողջությամբ Ադրբեջանի իշխանությունների վրա է: Եվ նաև իրենց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք: Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե իրենց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ է: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի: Տրամաբանությունն է դա հուշում, քանի որ մարդկային բանականությունը դա է պահանջում: Եթե որևիցե խնդիր լուծենք, պետք է դրա ցանկությունն ունենանք: Եթե ունեցանք համոզմունք, այդ դեպքում կարող ենք լուծել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

No comments: