Panorama.am. 1-11-2011- Համաձայն առկա պատմական փաստաթղթերի` Ղաջարների դինաստիայի օրոք Ադրբեջան անունով անկախ պետություն չի եղել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Արևելյան Ազարբայջանի Գիտական ուսումնասիրությունների կենտրոնում կայացած համագումարի ժամանակ հայտարարել է իրանցի պատմաբան, Շիիզմի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Վալի Ջեբարին:
Իրանցի գիտնականն իր զեկույցում, անդրադառնալով պատմությունն աղավաղելու Ադրբեջանի քաղաքականությանը, նշել է. «Ադրբեջանն անտեսելով պատմական իրողությունները, պնդում է, որ Ղաջարների դինաստիայի օրոք Ռուսաստանի և Իրանի միջև կայացած համաձայնության արդյունքում իբր Ադրբեջանը բաժանվել է Իրանի և Ռուսաստանի միջև, մինչդեռ այդ ժամանակ Ադրբեջան անունով անկախ պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել:
Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը պատմական Արանի տարածքն է ընդգրկում, որը ևս գտնվել է Իրանի ազդեցության ոլորտում: Ադրբեջանում պանազերիզմի գաղափարախոսության շնորհիվ կեղծ քարտեզներ և աղավաղված պատմական փաստեր են ներկայացնում դպրոցական աշակերտներին և ուսանողներին»:
Վալի Ջեբարին, խոսելով պանազերիզմի գաղափարախոսության մասին, հավելել է. «Ադրբեջանի Հանրապետությունում փորձում են տարածել պանազերիզմի գաղափարախոսությունը` այդ կերպ հասարակական միտքը շեղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»:
Հիշեցնենք, որ օրերս Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Հասան Գոլին ` Թավրիզում կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը ստեղծման օրվանից կեղծել է պատմությունը, իրականացրել` հակաիրանական քարոզչություն: Հավելենք, որ իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը ևս վերջերս անդրադարձել էր ադրբեջանցիների կատարած զեղծարարություններին, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի երիտասարդ սերունդը իր երկրի պատմության վերաբերյալ ունի ոչ ճիշտ և անիրական պատկերացում, և դա է պատճառը, որ նրանք իրենց տեսակետներում պատմական փաստերը ամբողջովին շրջված են ներկայացնում: Ադրբեջանը ջանքեր է գործադրում թե հասարակության, թե միջազգային հանրության կարծիքը շեղելու օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի` Արանի ժողովրդի վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ: Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը և այդ քաղաքականությունն իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների դասագրքերից հանվել է Արան անունը` փոխարենը զետեղվելով Ադրբեջան անունը»:

No comments:
Post a Comment