Tert.am. 26-11-2011- «Հիմա ԼՂ կարգավորման գործում դադար է նշմարվում եռակողմ հանդիպումների ձևաչափով, սակայն դա չի նշանակում, որ էլ հանդիպումներ չեն լինի, կամ Ռուսաստանը էլ չի զբաղվի այդ խնդրով»,- ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Ղարաբաղյան գործընթաց. երկար ընդմիջման նախօրեի՞ն» թեմայով այսօրվա քննարկմանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Կազանում` կապված սպասելիքների ու հիասթափությունների հետ, կապված էր լրագրողական փուչիկի հետ: Ակնկալիքներ պետք չէր ունենալ այդ հանդիպումից, քանի որ ԼՂ հարցով միայն Ռուսաստանի ուժերը իրականում բավարար չեն, դրա համար անհրաժեշտ էին այլ ուժեր ևս: Ալիևը չհամաձայնեց այն ամենին, ինչ նրան Կազանում առաջարկեցին, դրա համար էլ նա արեց այն, ինչ արեց»,- վերլուծեց քաղաքագետը։
Նա կարծիք հայտնեց, որ պատահական չէ այն, որ Ադրբեջանը չի հեռացնում իր դիպուկահարներին. «Դա, կարծում եմ, շարունակական բնույթ է կրելու»:
Ըստ Իսկանդարյանի՝ ներկա փուլում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում է սպառնալիքների պատերազմ. եթե առաջ Ադրբեջանի սպառնալիքները մնում էին անպատասխան, այժմ արդեն Հայաստանը սկսել է համարժեք սպառնալիքներ ուղարկել Ադրբեջանին:
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհդի նախագահ Մասիս Մայիլյանը նշեց, որ Կազանի հանդիպումն ավարտվեց առանց պայմանավորվածության ձեռք բերման։ «Դա նշանակում է, որ նախկին մոտեցումներն արդեն չեն գործում, հնացել են, եկել է ժամանակը նոր մարտավարություն և մոտեցումներ որդեգրելու այդ ուղղությամբ, հակառակ դեպքում կպահպանվի ստատուս քվոն, իսկ ռազմական կոնֆլիկտի հավանականությունը զգալիորեն կնվազի, եթե ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչվի»,- եզրակացրեց Մայիլյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment