«Հրապարակը» գրում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է մինչև մայիս ազատվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից, որոնք հատկապես Աբրահամյանի հարազատ մարզում՝ Արարատում, գրեթե բոլոր ոլորտներում խոր արմատներ են ձգել։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նախագահը մարզում «մաքուրով» ձայներ ապահովող, այլ կերպ ասած՝ տվյալ շրջանում դեռևս չվարկաբեկված մարդկանց է որոշել խաղի մեջ ներքաշել։ Զորօրինակ, մի քանի օր առաջ նախագահական է կանչվել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որին Մասիսի շրջանում ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու դիմաց պատգամավորական մանդատ է խոստացվել։ Հիշեցնենք, որ Մուրադյանը նախարար էր դարձել 2000-ին, սակայն աշխատեց մեկ տարուց էլ քիչ և ազատվեց պաշտոնից։
Saturday, November 19, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment