News.am. 19-11-2011- 39-ամյա Վաչագան Իսոյանի նկատմամբ, ով նոյեմբերի 17-ին, «ԳԱԶ-2140» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Հայաստանի նախագահի նստավայրի դարպասին, քրեական գործ է հարուցվել ` «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթացի հետ զրույցում հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից, հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը (Քրօրի 258 հոդվածի 3-րդ մաս) նախատեսում է մինչեւ մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ին, Հայաստանի նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի մի ավտոմեքենա: Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 39-ամյա Վաչագան Իսոյանն է, ով եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:

No comments:
Post a Comment