Wednesday, November 9, 2011

Շահին. Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի

Aysor.am. 9-11-2011- «Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի»,- այս մասին, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը։
«Ասում են հարց։ Ո՞րն է այդ հարցը։ Ես փնտրում եմ, բայց չեմ կարողանում գտնել»,– ասել է թուրք նախարարը։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի լիովին մեկուսացնել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ (PKK) Աբդուլլահ Օջալանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ կառավարությունը չի մեղմի իր ճնշման միջոցներ քրդական քաղաքական շարժման նկատմամբ: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայում գոյություն ունի մեկ հանարապետություն դա թուրքական հանրապետությունն է: Երկրորդ հանրապետություն չի էլ կարող լինել»:

No comments: