Thursday, November 10, 2011

ԻԻՀ հոգևոր առաջնորդ. «Ցանկացած հարձակմանը բանակը կպատասխանի իր պողպատե բռունցքով և ուժեղ ապտակով»

Panorama.am. 10-11-2011- «Իրանի դեմ իրականացվելիք ցանկացած հարձակմանը բանակը կպատասխանի իր պողպատե բռունցքով և ուժեղ ապտակով»:
Այդ մասին ԻԻՀ հոգևոր առաջնորդի պաշտոնական` «խամենեի.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, ԶՈւ գերագույն հրամանատար Ալի Խամենեին:
«Իրանի ժողովուրդը ագրեսոր չէ, և որևէ պետության կամ ժողովրդին չի սպառնում, սակայն Իրանի դեմ իրականացվելիք ցանկացած հարձակման կամ սպառնալիքի խիստ պատասխան կտվրի:
Ալի Խամենեին բոլոր իրանցիներին, հատկապես` զինված ուժերին, կոչ է արել բարձր պատրաստվածությամբ պահպանել ազգային արժանապատվության և երկրի հզորացմանն ուղղված ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Չհարմալե Բախթիարի նահանգի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Իրանցիները ձգտում են արդարությանը, բարոյական և մշակութային արժեքներին: Իրանն ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի, եթե Իրանը ցանկանա ինչ-որ բան ստեղծել, ապա ոչ ոքից չի վախենա, եթե ցանկություն ունենա որևէ մեկին հարվածելու, ապա դա անաղմուկ կիրականացնի»:

No comments: