HayNews.am. 24-11-2011- Վրաստանի խորհրդարանը այսօր ընդունել է մի օրենք, որով նախատեսվում է դրսում ապրող վրացիների համար Վրաստանում որոշակի արտոնություններ սահմանել:
Հատուկ կարգավիճակը կարող են ստանալ ոչ բոլոր «սփյուռքավրացիները». միայն նրանք, ովքեր Վրաստանի քաղաքացի լինելով, մշտապես ապրում են դրսում, կամ ովքեր այլ պետությունների քաղաքացի են, բայց չեն մոռացել իրենց արմատներն ու լեզուն:
Մինչեւ 20 տարեկանները հատուկ կարգավիճակ կստանան 3 տարով, 20-65 տարեկանները՝ 5 տարով, 65-անցները՝ անժամկետ:
Բայց եթե վրացի իրավապահները հիմնավորեն որ թեկնածուն ի վնաս Վրաստանի ինչ-որ բան է արել, հավակնորդը նման կարգավիճակ չի ստանա:
Կարգավիճակը ենթադրում է, որ այն կրողը Վրաստան այցելելու համար վիզայի կարիք չի ունենա, եթե մարզիկ է կարող է դառնալ Վրաստանի հավաքականի անդամ, պետպատվերով սովորել երկրի պետական բուհերում միաժամանակ ունենալ օտարերկացու համար սահմանված իրավունքները Վրաստանի տարածքում:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2012-ի մարտից:

No comments:
Post a Comment