News.am. 2-11-2011- Թուրքիայի 2011-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության ցուցակում պատգամավոր դարձած տխրահռչակ հակահայ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն արդեն լծվել է նոր գործի։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն պատրաստվում է Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ «լոբի» ստեղծել։ Նշվում է, որ նոր կազմավորվելիք կառույցը կղեկավարի Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով նույնպես հայտնի է իր հակահայկական խիստ հայտարարություններով։
Հալաչօղլուն նշել է, թե մոտենում է 2015-ը, եւ հայերի դեմն առնելու համար պետք է քայլեր ձեռնարկել։ «Այս թեման կուսակցական խնդիրներից վեր է։ Հայերը պատրաստվում են 1915-ի 100-րդ տարելիցին։Մեր խորհրդարանի կուսակցությունները միջազգային հարթությունում անհրաժեշտ աշխատանքները կարող են իրականացնել»,-ասել է Յուսուֆ Հալաչօղլուն։

No comments:
Post a Comment