Wednesday, November 9, 2011

«The Christian Science Monitor». Հայաստանը՝ Ռուսաստանի վստահելի դաշնակից

«The Christian Science Monitor» պարբերականը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքակության վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ վերջինս նշել է, որ Ռուսաստանի վստահելի դաշնակիցներ մնացել են Հայաստանն ու Ղազախստանը:
Պարբերականը նշում է, որ «Գազպրոմ» ընկերությունը Պուտինի ձեռքին դարձել է «էներգետիկ զենք», որն էլ ունի իր թերությունները:
«Նոյեմբերի 8-ին էներգետիկ գիգանտ «Գազպրոմը» սկսելու է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք» խողովակաշարով, որը դարձել է Ռուսաստանին և Գերմանիային ուղիղ կապող առաջին գազատարը։ 760 մղոն երկարություն ունեցող այդ խողովակաշարը, որն անցնում է Բալթիկ ծովով, դարձավ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անձնական հաղթանակը, ով չնայած տեխնիկական մարտահրավերների և հարևան երկրների ընդդիմությանը, կարողացավ նախագիծն հասցնել իր ավարտին»,– նշել է պարբերականը։
«Գազպրոմին» են պատկանում արդեն երեք բալթյան երկրների ազգային գազային ընկերությունների բաժնետոմսերի 1/3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի և Բելառուսի խողովակաշարային ցանցերի առնվազն 50%-ը։ Եվ միայն Ուկրաինան է համառորեն հետ մղում «Գազպրոմի» հավակնություններն իր խողովակաշարերի նկատմամբ, որոնց միջոցով Ռուսաստանից Եվրոպա է արտահանվում ռուսական գազի 80%-ը»։
«Պուտինի վարած անգութ արտաքին քաղաքականության պատճառով Ռուսաստանը մնացել է առանց վստահելի դաշնակիցների, բացառությամբ Հայաստանի և Ղազախստանի։ Պուտինյան նեպոտիզմի մոդելը, որի միջոցով նա ղեկավարում է Ռուսաստանը, վատ է անդրադառնում միջազգային նախագծերի վրա։ Նա Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին նշանակել է «Հյուսիսային հոսքի» ղեկավար՝ նման կերպ փորձելով հասնել Արևմուտքի կողմից խողովակաշարի ճանաչմանը։ Իսկ Շրյոդերն իր պաշտոնի պատճառով Գերմանիայում դարձել է ծիծաղի առարկա»,– նշում է պարբերականը։

No comments: