News.am. 16-11-2011- Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե օրեր առաջ Իզմիթ- լաստանավը առեւանգած եւ ոստիկանության կողմից սպանված PKK-ի զինյալ Մենսուր Գյուզելը հայ էր:Թուրքական Habervaktim կայքն այս տեղեկությունը ներկայացնում է շոկային` կրկին հայ լինելը խիստ բացասական երանգով ներկայացնելով: Մենսուր Գյուզելի հայ լինելը բացատրում են նրանով, որ նա Դիարբեքիրի Քուլփի շրջանի Այհան գյուղից է, որը մինչեւ 1915-ը եղել է հայկական բնակավայր: Նշվում է, թե Մենսուր Գյուզելի հարազատները կրում են հայկական անուններ, օրինակ` Ոստոյան ազգանունն ու Հակոբ անունը:
Նշենք, որ նոյեմբերի 11-ի երեկոյան Իզմիթ-Գյոլջուք ուղերթն իրականացնող «Քարթեփե» լաստանավը առեւանգվել էր PKK-ի զինյալ Մենսուր Գյուզելի կողմից: Լաստանավի վրա գտնվում են 19 ուղեւոր եւ նավի անձնակազմը` 4 հոգի: Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները առավոտյան կոմղ գրոհով վերցրել են լաստանավը` սպանելով Մենսուր Գյուզելին:
Նշվում է, որ Մենսուր Գյուզելը լաստանավի առեւանգումով փորձել է հանրության ուշադրությունը բեւեռել քրդական խնդրի վրա:
Դիարբեքիրում նոյեմբերի 15-ին տեղի ունեցել Մենսուր Գյուզելի թաղման արարողությունը, որին մասնակցել է 20 հազարից ավել մարդ: Ոստիկանությունն ամեն կերպ խոչնդոտել է թաղման արարողությանը` մասնակիցների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ օգտագործելով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment