Monday, November 21, 2011

PKK–ն Սիրիայի քրդերին կոչ է անում զինվել

Tert.am. 21-11-2011- Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) Սիրիայում բնակվող քրդերին կոչ է արել զինվել։
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, PKK–ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը քրդական Roj TV–ի հեռուստաեթերից ուղերձով դիմել է Սիրիայում բնակվող քրդերին։
«1945թ.–ից մինչև 1963թ. Սիրիայում մի քանի ռեժիմ է փոխվել։ Սակայն քրդերն այդ ամենից ոչինչ չեն շահել։ Իսկ հիմա պատմական առիթ է ընձեռվել։ Քրդերը Սիրիայում պետք է կարողանան օգտվել հիմնարար իրավուքններից, պետք է ճանաչվեն որպես ժողովուրդ։ Սակայն այդ ամենի ապահովման համար անհրաժեշտ է քրդերի միասնություն։ Կոչ է անում քրդերին զենք վերցնել և ինքնապաշտպանություն կազմակերպել»,– ասել է Քարայըլանը։

No comments: