Thursday, December 1, 2011

Դեկտեմբերի 1-ին լրանում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի

7Or.am. 2-12-2011- վերամիավորման մասին որոշումն ընդունելու 22–րդ տարին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989թ. դեկտեմբերի 1–ին որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Սույն որոշման համաձայն՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20–ի և հուլիսի 12-ի նստաշրջանում, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր–ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16–ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19–ի նիստի որոշումներում:
Դժվար է գնահատել վերոհիշյալ օրը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ և Հայաստան պետության կայացման ընթացքում: Վերամիավորման մասին որոշումը Հայաստանի միակ պատմական իրավական ակտն է, որը սահմանում է ՀՀ–ի և ԼՂՀ-ի փոխհարաբերությունները: Որոշմամբ ԼՂՀ բնակչության վրա տարածվել է ՀՀ քաղաքացիության իրավունքները, իրականացվել է տնտեսական համակարգերի միաձուլում:

ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը ընդգրկվել է մեր պետականության հիմնարար փաստաթղթում՝ 1990թ. օգոստոսի 23–ի Անկախության մասին հռչակագրում և Հռչակագրի միջոցով անուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրության նախաբանում: Հետևաբար դա մեր օրենսդրության հիմնարար փաստաթղթերից մեկն է:

No comments: