Thursday, December 1, 2011

Հայն ասում է` «ես հայ եմ» ու չի վախենում. թուրք պաշտոնյա

HayNews.am. 1-12-2011- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխննախագահ Հուսեին Չելիքը պատասխանել է ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը` նշելով, թե իրենց կառավարությունը որքան «մարդասեր» է և «ժողովրդավար»:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, Չելիքը նշել է, որ վերջին տվյալները ցույց են տալիս, թե ինչպես է հեղինակազրկվում ԺՀԿ-ն և հեգնել, որ Թուրքիայում ընդդիմության պակաս կա:
«Մեր իշխանության տարիներին հայերն ասում են` «ես հայ եմ», քրդերը` «ես քուրդ եմ», ալևիները` «ես ալևի եմ»…. Նման բան նախկինում չի եղել»,-նշել է Չելիքը և հավելել.
«Եվ պետք չէ մոռանալ, որ Քըլըչդարօղլուն (ԺՀԿ-ի նախագահը) սերում է քուրդ ալևիների ընտանիքից, իսկ հայտարարում է, թե թուրքմեն է: Սա ցույց է տալիս, որ ԺՀԿ-ի շարքերում ազգային պատկանելությունը նշելու հետ խնդիր կա…»:
Ամեն դեպքում, հիշեցնենք, որ Էրդողանի կառավարությունն էր, որ սպառնում էր հարկ եղածի դեպքում արտաքսել հայերին Թուրքիայից:

No comments: