News.am. 22-12-2011- 1915 թվին Թուրքիայի տարածքում հայերին դաժանաբար կոտորել են. դա մարդկային ողբերգություն է, որն արդարացիորեն անվանում են ցեղասպանութուն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ռենե Ռուկը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:«Այսօր պատիվ է Ֆրանսիայի Ազգային ժողովի համար ավարտել 13 տարի առաջ սկսված գործընթացը, երբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթը: Ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ չի կարող դրվել: Պատմական փաստերի ժխտումը մեր ազգային արժեքների ոտնահարում է»,-ասել է պատգամավորը:
Ռուկեն նաեւ ողջունել է հայկական ծագում ունեցող իր հայրենակիցներին. «Դուք շատ բան եք արել մեր երկրի համար, եւ ես ցանկանում եմ ասել, որ մենք ձեր կողքին ենք»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրենքի խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում 1 տարի ժամկետով եւ 45.000 եվրոյի չափով տուգանք:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ կոչ արեց Թուրքիային ճանաչել 1915 թվի Հայոց ցեղասպանությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment