Tuesday, December 20, 2011

Թուրքիայում կոտորելու մշակույթ կա. 1915-ին հայերին... քուրդ գործիչն իրարանցում է առաջացրել խորհրդարանում

News.am.20-12-2011- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքի խոսքերը խորհրդարանում իրարանցում են առաջացրել։

Ամբիոնին մոտեցած քուրդ պատգամավորը խոսքը սկսել է նրանով, որ 1978-ի այս օրը՝ դեկտեմբերի 19-ին, Մարաշում կոտորել են հարյուրավոր ալեւիների։ «Դե կոտերելու մշակույթը մեր մեջ վաղուց կար։ 1915-ին հայերի, այնուհետ հրեաների,քրդերի դեմ է կոտորած իրագործվել»,-ասել է Սաքըքը, ում խոսքերը մեծ իրարանցում են առաջացրել խորհրդարանում։ Պատգամավորները կոչ են արել Սաքըքին 1915-ը չանվանել կոտորած եւ հետ վերցնել իր խոսքը, ինչին Սաքըքը պատասխանել է, թե պետք է պատմությունը իմանալ եւ առերեսվել դրա հետ։

No comments: