«Լրագիր» 19-12-2011- Հայկական հարցը ոչ թե ճգնաժամի, այլ կայուն կամ էլ համեմամտաբար կայուն ժամանակաշրջանի խնդիր է, չնայած հենց ճգնաժամային պահերին է հայկական հարցը դուրս բերվում ամերիկյան եւ եվրոպական քաղաքականության արխաիզմից եւ ակտուալացվում: Հայկական հարցը Թուրքիայի նկատմամբ զսպման ու վերահսկման քաղաքականության նոր ժամանակի նախապատրաստման հարց է: Թուրքիան անցել է սեփական անարդյունք փորձարկումների ժամանակաշրջանը եւ կրկին կանխատեսելի է դարձել արեւմտյան գործընկերներին: Եվրոպայի չափից դուրս թուլացումը ԱՄՆ շահերից չի բխում, եւ ԱՄՆ թուլացումն էլ ծայրահեղ տհաճ հետեւանքներ կունենա եվրոպացիների համար:Այդ կապակցությամբ Արեւմտյան աշխարհի 2 «բեւեռները» շահագրգռված են օգտագործել այն խնիդրները, որոնք նախաձեռնում է Թուրքիան եւ գերադասում են մասնակցել նոր թուրքական արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու համատեղ նախագծին: Հայկական հարցը, որպես Թուրքիային զսպելու եւ վերահսկելու կարեւոր լծակներից մեկը, հետեւողականորեն ինտեգրվում է ամերիկյան ու եվրոպական շահերի ընդհանուր մատրիցայում: Ֆրանսիան, հանդես գալով որպես Հայկական հարցի միջազգային ճանաչման լոկոմոտիվ, իր քաղաքականությունը համատեղում է տվյալ հարցում ԱՄՆ համապատասխան խնդիրների հետ:
2011 թվականը Հայկական հարցի միջազգային դիտարկման համար բեկումնային էր: ԱՄՆ քաղաքականության պահուստները տվյալ հարցը կախված վիճակում պահելու շուրջ վերին աստիճանի սպառված են, եւ եկել է Հայկական հարցին մեծ դինամիկա տալու ժամանակը, իսկ այս հարցին Ֆրանսիայի վերաբերմունքը դառնում է ԱՄՆ դիրքորոշման լեգիտիմության գործոն: Թուրքիան արմատապես փոխել է իր արտաքին քաղաքական մոդելը եւ ընդունել է ԱՄՆ առաջարկը միմյանց միջեւ հարաբերություններում առճակատման ռեժիմը համահարթելու վերաբերյալ, եւ եկել է ժամանակը, որ Թուրքիան ընտրություն կատարի մի շարք հարցերում: Արտաքին քաղաքականության մոդելը փոխելու համաձայնեցումը դեռեւս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են:
Դեռեւս միայն հայտեր են ներկայացվել տվյալ ուղղումների համար, սակայն այս ամենը դեռ հեռու է արդյունավետությունից: Թուրքիան ակնհատորեն համաձայնվել է Հայաստանի հետ հարաբերություններում հեռու մնալ ղարաբաղյան խնդրից, եւ դա պետք է հաստատվի մոտ ժամանակներս: Սակայն ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ ակնհայտորեն փոխըմբռնում կա, որ անհնար է ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը թուրք-հայկական հարաբերություններում Թուրքիայի կողմից որոշակի պայմանների ընդունման դեպքում: Դա ենթադրում է, որ Հայկական հարցը նախկինի պես կախվելու է Թուրքիայի վրա որպես իր վարկանիշի եւ լեգիտիմության գլխավոր սպառնալիք արտաքին քաղաքականությունում: Ինչպես այլ հարցերի դեպքում, ամերիկացիները ոչ մի նոր բան չեն մտածել եւ առաջարկել, ինչպես նաեւ բացարձակապես ոչ մի միջոց չեն ծախսել Թուրքիայի վրա վերահսկողություն սահմանելու համար:
Արեւմտյան հասարակայնությունը ազդանշաններ է տալիս եւ Հայաստանին, եւ Թուրքիային այն առումով, որ Հայաստանը դրական ու համարձակ դիրքորոշում է ընդունել եւ կարող է հույս դնել խրախուսման վրա, այն դեպքում, երբ Թուրքիան խափանել է Արեւմուտքի նախագծերը: Իրականում, Թուրքիան ոչ մի ծրագիր էլ չի խափանել (ոչ ամերիկացիների, ոչ էլ եվրոպացիների), եւ Հայաստանն ամենեւին էլ չի դարձել Արեւմուտքի ֆավորիտը: Բանը լրիվ այլ է, խաղը հենց ամենասկզբից Թուրքիայի վրա էր գնում եւ նրան ասել են, որ իր քաղաքականությունը վնասաբեր է, եւ նա այդ քաղաքականությամբ չի կարող հույս դնել, որ Արեւմուտքը կըմբռնի իր խնդիրները: Պետք է ասել, որ երկար ժամանակ «Արեւմուտք» հասկացությունը շատ առումներով կորցրել է իր նշանակությունն ու բովանդակությունը:
Սակայն, ելնելով հենց Թուրքիայի խնդիրներից, Արեւմուտքի լեզուն կրկին ավելի հասկանալի է դարձել: Սակայն, հետաքրքրություն է ներկայացնում այն, որ լիակատար պրագմատիզմի եւ Արեւմտյան հասարակայնության արժեքների լրիվ մերժման ֆոնին, երբ ոչ ոք ժամանակ չունի ոչ կովկասյան, ոչ մերձավորարեւելյան, ոչ էլ այլ հակամարտությունների համար, Հայկական հարցը չի կորցնում իր նշանակությունը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: Այս տարօրինակությանը պատասխան կարող է լինել այն, որ ԱՄՆ, Եվրոպայի եւ Թուրքայի միջեւ չկան երկարաժամկետ եւ սկզբունքային համաձայնություններ, այլ կա ընդամենը սպասման եւ փոխադարձ չափումների ռեժիմ:
Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment