Monday, December 19, 2011

Հայաստանում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ. ՄԱկ–ի գրասենյակի ներկայացուցիչ

Tert.am. 19-12-2011- «Ազգային վիճակագրության տվյալներով նկատում ենք, որ մեր հանրապետությունում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ, և այդ հավասարակշռությունը խիստ խախտված է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այդ ոչ բնական անհավասարակշռությունը հեռանկարային ադեցություն կունենա առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովրդագրության վրա, ինչպես նաև կհանդիսանա հասարակության բացասական տրանսֆորմացիայի արդյունք:
Գարիկ Հայրապետյանը զուգահեռներ անցկացրեցին Չինաստանի հետ, որտեղ նույնպես տղաներն ավելի շատ էին, քան աղջիկները, որը բերեց կրիմինալի աճին, կանանց տրաֆիկինգի աճին և այլն:
«Տարեկան 1400 աղջիկ երեխա չի ծնվում մեր երկրում: Ամենակարևորը, որ խախտվում է, դա մարդու իրավունքն է` ապրելու իրավունքը: Սա պրոցես է , պետք չէ մեղավորներ փնտրել, սա արդյունք է ավանդական և զարգացած տեխնոլոգիաներով մտածելակերպերի բախման»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

No comments: