Wednesday, December 21, 2011

Հայաստան 2011. Սփյուռքի քաղաքականություն

Վերջապես, Հայաստանի սփյուռքի նախարարությունում ուշադրություն դարձրեցին սփյուռքի խնդիրների վերաբերյալ իմ հոդվածներին ու հրապարակումներին, եւ այն ոչ նշանակալի դերին, որը պատմական հայրենիքի հետ սփյուռքի հարաբերություններում ունի այդ նախարարությունը:
Ամեն դեպքում, այն, որ նախարարությունում ուշադրություն են դարձրել տվյալ հրապարակումներին, դա անշուշտ լավ է: Նախարարության ներկայացուցչի հետ զրույցից առայժմ պարզ է դարձել, որ գերատեսչությունում ի սկզբանե նախատեսվել են աննշան խնդիրներ, բացակայում է սփյուռքի կարիքների ու սպասումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ չեն գտնվում այն խնդիրները, որոնք պետք է լուծի նախարարությունը:
Ներկայում սփյուռքում առաջացել են, նախեւառաջ, կազմակերպչական խնդիրներ եւ պատմական հայրենիքի՝ այդ խնդիրների լուծմանը մասնակցելու պահանջարկ: Այդ խնդիրները նախեւառաջ կապված են առանձին մեծահարուստ մարդկանց գործունեության հետ, որոնք ծայրաստիճան էգոիստական նկատառումներից ելնելով տորպեդահարում են ցանկացած այլընտրանքային նախաձեռնություններ եւ սեփական «գործունեությունն» օգտագործում են բացառապես անձնական, մերկանտիլ նպատակներով, ներառյալ սեփական «տանիքի» հարցի լուծումը: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ դարձել է մեր հակառակորդների սեփականությունը:
Եթե «դասական սփյուռքում» գոյություն ունեն տվյալ հարաբերությունները կարգավորելու քիչ թե շատ մշակված մեխանիզմներ, եւ որոշակի ավանդույթներ են ձեւավորվել չեզոքացնելու զուտ անձնական ու խմբային շահերը, որոնք ազդում են տարբեր երկրներում համայնքների գործորի վրա, ապա Ռուսաստանում պարզապես տեղի է ունենում «տիկնիկախաղ»: Հայկական հասարակական գործունեությունը Ռուսաստանում դարձել է գործիք ռուսական բոլոր մակարդակների իշխանությունների ձեռքում, Հայաստանի վրա ճնշում գործադրելու, ռուսահայ սփյուռքի վրա վերահսկություն սահմանելու, ինչպես նաեւ տեղեկատվություն հավաքելու հարցում:
Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի հատուկ ծառայությունները փորձ են կատարել միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը, ինչը նշանակում էր Ուկրաինայում եկեղեցու թեմի ենթարկեցումը Ռուսաստանի թեմին: Ռուսական իշխանությունները երեք-չորս տարի մանրամասն աշխատանք են տարել միջազգային հայկական հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունն ուսումնասիրելու ուղղությամբ, փորձելով Մոսկվայում ստեղծել հայկական սփյուռքի կառավարման միասնական կենտրոն:
Կրասնոդարի երկրամասում Անդրանիկի արձանի քանդման հետ կապված պատմությունը դարձավ հայկական կազմակերպական կառույցների ու ռուսական իշխանությունների գործունեության վառ ցուցադրություն: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ հայ համայնքների ներկայացուցիչները հայտնվում են ռուսական իշխանություններին մոտ կանգնած հայկական «ներկայանալի» կազմակերպությունների շանտաժի տակ, երբ փորձում են բարձրաձայնել համայնքի տարրական իրավունքների մասին:
Սփյուռքը շատ բան է սպասում Հայաստանից, սակայն այդպես էլ չի պարզել սփյուռքի նախարարության տեղն ու դերը, եւ լսում է միայն դրա ղեկավարի շրջագայությունների մասին: Երեւում է, ստիպված ենք այդ մարդկանց պահանջների ու հայտարարությունների ձայնադարան կազմել:
Գործնականում, Ռուսաստանում հայկական փողն օգտագործվում է Հայաստանի ու հայերի շահերի դեմ: Դրա վառ օրինակն է Մոսկվայում այսպես կոչված Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ստեղծումը, հայկական ծագմամբ բավական հարուստ բիզնեսմենի փողերով: Իհարկե, դրանում որեւէ վատ բան չկա, ընդհակառակը, թվում է Մոսկվայում հայտնվեց հետազոտական ինստիտուտ, որը կարտահայտի հայաստանի շահերը եւ կդառնա որոշակի գաղափարների ծավալման հարթակ: Շատ արագ պարզվեց, որ իրականում նման ինստիտուտ գոյություն չունի, այլ պարզապես ստեղծվել է կայք, որը զբաղվում է որոշակի նյութերի արտատպմամբ, ռուսական շահերի ներքո: Այս «ինստիտուտը» չունի որեւէ տեղեկատվական ու վերլուծական հնարավորություններ եւ ղեկավարվում է չպահանջված «գործիչների» կողմից, որոնք շահագրգիռ են բացառապես իրենց անձնական հարցերի լուծմամբ: Վերջերս այդ «զաբեգալովկայի» ղեկավար, ոմն գիտությունների թեկնածու Վլադիմիր Զախարովը «ինստիտուտի» կայքում տեղադրել է մի զրպարտչագիր իմ եւ Հակոբ Բադալյանի դեմ, ստորագրված «Ռուսաստանի մի խումբ հայեր»: Այս զրպարտչագրի իմաստը հանգում էր նրան, որ ես քննադատում եմ Ռուսաստանին այնպիսի ստորության համար, ինչպիսիք են Ադրբեջանին զենքի մատակարարումը եւ ընդհանրապես նրա «դաշնակից» Հայաստանի շահերը հանձնելու փորձերը: Այսինքն, ստացվում է, որ հայերի փողերով ռուս «գործիչները» մեղադրում են հային այն բանի համար, որ նա ցույց է տալիս, որ ռուսական զենքը սպանելու է հայ երեխաներին: Պարզվում է, մենք նույնիսկ իրավունք չունենք խոսել այն մասին, որ ինչ որ մեկն օգնում է մեր հակառակորդին սպանել մեզ: Հարց է առաջանում՝ ով է կարգավորելու հայ հովանավորների նման հիմարությունը, եթե ոչ Հայաստանի սփյուռքի նախարարությունը:
Իգոր Մուրադյան

No comments: