Tert.am. 21-12-2011- «Այսօր Հայաստանում քաղաքական դաշտն այնպիսին է, որ գրեթե ցանկացած հավանականությամբ հնարավոր են տարբեր, նույնիսկ ամենաանսպասելի դաշինքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության համար կան առաջնային նպատակներ, խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, և եթե այդ նպատակները որևէ քաղաքական ուժի նպատակների հետ համընկնեն, ուրեմն «Ժառանգությունը» պատրաստ է քննարկել դաշինքի հարցը:
«Եթե ընդդիմության հատվածից որևէ դրական քայլ է կատարվում, մենք անպայման դրա կողքին ենք հայտնվում, մենք ընդդիմության մեկնած ձեռքը երբեք օդում չենք թողնում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ «Ժառանգության» առաջնային նպատակներն են պառլամենտական համակարգով նոր Սահմանադրության ընդունումը, ԼՂՀ ճանաչումը և հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի հրաժարումը:
Խոսելով ընդդիմության մասին, Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց այն կարծիքի հետ, որ ժողովուրդը հիասթափված է թե ընդդիմությունից, թե իշխանությունից:
«Որքան էլ «Ժառանգությունը» ինքնաքննադատաբար մոտենա, այնուամենայնիվ մեղքի փոքր բաժին վերցնելով մեր կուսակցության վրա, կասեմ, որ ընդդիմության մեղքը մեծ է նրանում, որ ժողովուրդն իրենից հիասթափվել է»,- կարծիք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment