Wednesday, December 21, 2011

Բուշերի ԱԷԿ-ը պլանային հզորությամբ կգործարկվի 2012-ի մարտի 20-ից

News.am. 21-12-2011- Իրանի առաջին ատոմակայանը` Բուշերի ԱԷԿ-ը պլանային հզորությամբ կգործարկվի 2012-ի մարտի 20-ից, որն ազգային էլեկտրահամակարգին կմատակարարի հազար մեգավատտ էլեկտրաէներգիա: Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:
Նախարարի խոսքով, ԱԷԿ-ի գեներատորները նախնական փորձարկում են անցել, բայց դրանք ազգային էլեկտրահամակարգին միացնելու համար պահանջվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության թույլտվությունը, հաղորդում է ISNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ «Բուշերի» ատոմակայանի միացումը ցանցին կատարվել է սեպտեմբերի 3-ին, որն այդ ժամանակ ցանցին է փոխանցել 60 մեգավատտ էլեկտրաէներգիա: Այնուհետեւ ռեակտորի հզորությունը հասցվեց 500 մեգավատտի: ԱԷԿ-ի շինարարությանն ու գործի դրմանը մասնակցում է ռուսական կողմը:

No comments: