«Լրագիր» 22-12-2011- 2011 թվականը առավել աննկատն էր ղարաբաղյան քաղաքական իրավիճակում: Ադրբեջանը, հասկանալով իր դրության ողջ բարդությունը, ուժեղացրել է հրաձգությունը շփման գծում, որը ոչ մի կերպ չի անդրադարձել տվյալ խնդրի քաղաքական ակտիվության վրա: Ռուսաստանը խոստովանել է Հայաստանի շահերը հանձնելու ճանապարհով Ադրբեջանին աբսորբացնելու իր փորձերի ողջ սնանկությունը, եւ Արեւմտյան հասարակության առաջ կանգնել է որպես քաղաքականապես ու դիվանագիտորեն չկայացած տերություն նույնիսկ Հարավային Կովկասի հարցում, տարածաշրջան, որը գտնվում է իր ուժեղ ազդեցության տակ:Խնդիրը ոչ միայն Ռուսաստանի դիրքորոշումն է, այլ նաեւ անձամբ նրա ղեկավարության, որովհետեւ Ռուսաստանի նախագահն անձամբ է մասնակցել «վերմակն իր վրա քաշելու» փորձերին` փորձելով ցույց տալ Արեւմուտքին հարավային հարեւանների վրա իր ազդեցությունը: Սակայն շատ շուտով պարզ է դարձել, որ ղարաբաղյան, հնարավոր է նաեւ հարավկովկասյան խնդրով քաղաքական-դիվանագիտական ակտիվությունը լքել է Մոսկվային:
Արեւմտյան հասարակությունը նրբորեն, սակայն որոշակիորեն հայտարարել է, որ հայտնի ձեւաչափով Ադրբեջանի պահանջները չեն կարող դիտարկվել որպես լեգիտիմ իրական միջազգային դրության տեսանկյունից: Ղարաբաղյան խնդիրը, իսկ ավելի ճիշտ, Ղարաբաղի հայերի ամրությունն ու համառությունը բնական իրավունքի նոր «կանոններ» է ձեւավորել, կասկածի տակ է դրել ֆորմալ միջազգային իրավունքը, եւ Ադրբեջանը, պետք է ասել, որ անում է ամեն ինչ տվյալ հանգամանքը հաստատելու համար:
Ադրբեջանը զգալիորեն ձանձրացրել է իր արեւմտյան գործընկերներին, մասնավորապես, բրիտանացիներին եւ ամերիկացիներին, որոնք բավական համոզիչ կերպով բացատրել են նրան, որ ոչ թե նա է նավթ ու գազ մատակարարում, այլ իրենք են նրա համար եկամուտներ ապահովում, ինչպես նաեւ, երաշխավորում են նրա անվտանգությունը, որի համար Ադրբեջանը դեռեւս շնորհակալություն չի հայտնել իրենց համարժեք կերպով:
Ֆրանսիան իր առաջատար գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ լիովին համաձայնեցված նախաձեռնություն է առաջ բերել ղարաբաղյան խնդրի դիտարկման նոր կանոնների վերաբերյալ: Ընդ որում, ստատուս-քվո հասկացությունը չի շրջանառվելու քաղաքական պատկերացումների լեզվով, սակայն հենց այս բազային պայմանն է դառնալու հիմք ղարաբաղյան գործընթացի երկխոսությունների եւ մենախոսությունների համար, որոնք չկան:
Բանակցություններն ընթանալու են ոչ թե կարգավորման, այլ այն բանի վերաբերյալ, որ թույլ չտրվի այն, ինչը չի կարելի կատարել: Եթե մեր կանխատեսումները սխալ են, ապա դա պարզ կդառնա գալիք ամիսներին: Սակայն, ամեն դեպքում, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը խոշոր պարտություն է կրել իր խաղում եւ արդեն փորձեր է կատարում քաղաքական տակտիկան փոխելու ուղղությամբ: Դրա հետ կապված բազմաթիվ հիմարություններ են սպասվում, եւ սխալ կլինի դրանցից չօգտվելը:
Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment