Thursday, December 22, 2011

Ֆրանսիացի պատգամավորները Թուրքիային կոչ են անում վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը

Tert.am. 22-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովում շարունակվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։
Քննարկման ընթացքում արդեն ելույթ են ունեցել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ։
Սոցիալիստական խմբակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Հոլանդն, օրինակ, նշեց, որ իր կուսակցությունը կողմ է քվերակելու օրենսդարական նախագծին: Նա Ազգային ժողովի մյուս ներկայացուցիչներին ևս կոչ արեց հետևել իրենց օրինակին և «վերջնական տեսքի բերել օրինագիծը»։
Օրինագծի հեղինակ, պատգամավոր Վալերի Բուայեն էլ հայտարարեց, որ թուրքական սպառնալիքներն այն մասին են խոսում, որ Թուրքիան չի հարգում Ֆրանսիայի գերիշխանությունը և իր գործընկերներին կոչ արեց ընդունել վերոնշյալ օրինագիծը, որը «որևէ երկրի դեմ ուղղված չէ»։
Պատգամավորների մեծ մասն իրենց խոսքում, ընդհանուր առմամբ, Թուրքիայի ներկայիս իշխանություններին կոչ արեցին առերեսվել սեփական պատմությանը և վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը:

No comments: