Wednesday, December 21, 2011

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար. Արցախում «ադրբեջանական համայնք» երբեք չի եղել

Panorama.am-ի հարցազրույցը` Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Հովհաննես Գևորգյանի հետ:

-Ինչպիսի գործունեություն է Ֆրանսիայում իրականացնում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը:
-Հայտնի է, որ Ֆրանսիայում ադրբեջանցիները կազմակերպեցին տխրահռչակ «Համայնքների հանդիպումըե, որին ԼՂՀ ներկայացուցիչները չմասնակցեցին: ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես եկավ նման ձևաչափով հանդիպման անթույլատրելության վերաբերյալ հայտարարությամբ: Ասացեք խնդրեմ, ի՞նչ տեղի ունեցավ Ֆրանսիայում:
Նախ ասեմ, որ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը օրերս հանդես է եկել այսպես կոչված ՙմիջհամայնքային՚ հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությամբ, որում համակողմանիորեն բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծ արտադրանքի շարժառիթն ու նպատակը: Լուրջ չեմ համարում այդ թեմայի արծարծումը, որովհետև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական համայնք գոյություն չի ունեցել, եղել է ադրբեջանական փոքրամասնություն, որի հետ էթնիկ հայերը խնդիրներ չեն ունեցել: Այդ մասին է վկայում այն խոսուն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեի ժամանակ ազգությամբ ադրբեջանցիները չեն անտեսվել, սակայն վերջիններս գերադասել են լքել Արցախի տարածքը և ընդունել անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Իսկ եթե այնումենայնիվ որոշ թվով նախկին արցախաբնակ ադրբեջանցիներ ցանկություն ունեն վերադառնալ նախկին բնակավայր, դրա համար գոյություն ունեն այլ ընթացակարգեր:

-Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները հանդես են եկել տխրահռչակ «համայնքների հանդիպում» նախաձեռնությամբ, որին ԼՂՀ ներկայացուցիչնեը հրաժարվել են մասնակցել: ԼՂՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել նման ձևաչաձով հանդիպումների անթույլատրելիության վերաբերյալ: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգացել Ֆրանսիայում:
-Նախ ասեմ, որ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը օրերս հանդես է եկել այսպես կոչված «միջհամայնքային»հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությամբ, որում համակողմանիորեն բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծ արտադրանքի շարժառիթն ու նպատակը: Լուրջ չեմ համարում այդ թեմայի արծարծումը, որովհետև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական համայնք գոյություն չի ունեցել, եղել է ադրբեջանական փոքրամասնություն, որի հետ էթնիկ հայերը խնդիրներ չեն ունեցել: Այդ մասին է վկայում այն խոսուն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեի ժամանակ ազգությամբ ադրբեջանցիները չեն անտեսվել, սակայն վերջիններս գերադասել են լքել Արցախի տարածքը և ընդունել անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Իսկ եթե այնումենայնիվ որոշ թվով նախկին արցախաբնակ ադրբեջանցիներ ցանկություն ունեն վերադառնալ նախկին բնակավայր, դրա համար գոյություն ունեն այլ ընթացակարգեր:

-Երբևէ Ֆրանսիայում առնչվել եք Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քաղաքականության հետ:
-Անշուշտ այս առումով Ֆրանսիան բացառություն չի հանդիսանում: Իրականում մենք հաճախ ենք բախվում ադրբեջանական հիվանդագին քարոզչությանը, որը հիմնականում լինում է արտառոց, անհիմն ու մերկապարանոց: Շատ հաճախ այդ քարոզչությունը հակադրվում է մարդու իրավունքներին ու տարրական ազատություններին: Այս մասին վկայող օրինակներ շատ կարելի բերել, սակայն բավարարվենք մեկ խոսուն վկայությամբ: Անցյալ տարի «Եվրոպայի և արևելքի տուն» Ֆրանսիական ոչ կառավարական կազմակերպությունը Փարիզում կազմակերպել էր իսպանացի և ֆին երկու շնորհալի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված գործերն ընդհանրապես քաղաքական տարր անգամ չէին պարունակում, սակայն արարվել էին Արցախում: Հենց այս հանգամանքն էլ բավական էր, որպեսզի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը խառնվեր իրար: Գործի դնելով իրենց բոլոր հնարավոր կապերն ու հաջողության չհասնելով, փորձեցին սպառնալիքների միջոցով ամեն կերպ ստիպել կազմակերպիչներին քանդակների և լուսանկարների կողքին, դիտարժան վայրում փակցնել պաշտոնական Բաքվի քաղաքական դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Բնականաբար կազմակերպիչները տեղի չտվեցին սպառնալիքներին ու ճնշումներին և ամեն ինչ ընթացավ իր բնականոն հունով: Կարծում եմ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:

No comments: