News.am. 19-12-2011- Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Թուրքիայում «արջամկան օր» է սկսվում: Այդ մասին դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը` նկատելով, որ այդ օրն այդպես է ընկալվում 2001 թվականից, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Դեմոյանի խոսքով, ամեն տարի այդ ողբերգական օրվա նախօրեին թուրքական դիվանագիտական վերնախավը, ողջ Թուրքիան նվաստացման է գնում` պահանջելով Ֆրանսիայից հրաժարվել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից: «Պաշտոնական Անկարան սկսում է հետ կանչել իր դեսպանին Ֆրանսիայից, այս կամ այն կերպ «թերացած» երկրից: Նույնպիսի իրավիճակ է այսօր, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունում է օրինագիծը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 306 բանաձեւը»,- նկատել է Դեմոյանը:
Նրա խոսքով, չնայած դրան, որ թիվ 306` «Ազգային փոքրամասնությունների կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» բանաձեւում չի խոսվում Հայոց ցեղասպանության մասին, այն վկայում է, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները:
«Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է: Եւ Ամանորի նախօրեին մեր հարեւանների տրամադրությունը լրջորեն փչացավ, քանի որ նրանք կարծում են, թե սկսված գործընթացը կշարունակվի նաեւ հետագա տարիներին մինչեւ 2015 թվականը»,- ասել է Դեմոյանը:
Նշենք, որ աշնանը լրացել է Հայկ Դեմոյանի կողմից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունների կատարման հնգամյա ժամկետը: Տնօրենի նշանակման հարցով քվեարկությունը կայանալու է 2012թ. հունվարին:

No comments:
Post a Comment