Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
-Ստեփան, համամի՞տ եք, որ քաղաքական ճգնաժամի, քաղաքական լճացման առաջ ենք կանգնած: Ինչի՞ հետևանք է, ըստ Ձեզ, այդ ճգնաժամը:
-Ոչ թե քաղաքական ճգնաժամի առաջ ենք կանգնած, այլ ազգային ճգնաժամի: Եվ եթե այդպես շարունակվի, կարծում եմ` շատ կարճ ժամանակում Հայաստանն ուղղակի պետականության կորստի առջև կհայտնվի: Մեր ժամանակաշրջանում որքան դժվար է նոր պետություն ստեղծելը, այնքան էլ դժվար է եղածը կորցնելը: Եթե Հայաստանի կարգավիճակը միջազգային կառույցների կողմից երաշխավորված չլիներ, Հայաստանն արդեն չէր լինի, քանի որ Հայաստանը գոյատևում է ոչ թե իր ռեսուրսների հաշվին, այլ միջազգային երաշխիքների տակ է իր գոյությունը շարունակում` և ֆինանսապես, և տնտեսապես, և նաև անվտանգության առումով, սակայն մոտենում ենք մի իրավիճակի, երբ դա էլ չի փրկի:
-Ի՞նչ ի նկատի ունեք, երբ ասում եք ազգային ճգնաժամ:
-Ինձ համար ազգը քաղաքական կատեգորիա է, և ազգ են կոչվում այն հանրույթները, որոնք ունեն կենտրոնաձիգ կառավարման քաղաքական համակարգ: Մեզ մոտ համակարգը գնում է ինքնաոչնչացման և ինքնաոչնչացման է տանում նաև ողջ հանրությանը, որին կառավարում է, և հանրությունը իր մեջ չունի ոչ բարոյական, ոչ քաղաքական կամք, ոչ էլ ինտելեկտուալ պոտենցիալ այդ համակարգը փոխելու համար: Այժմ գոյություն ունեցող կառավարման համակարգը ֆիասկոյի է ենթարկվել, սակայն դեռևս ունի այնքան ռեսուրս, որ թույլ չտա նոր կառավարման համակարգի ձևավորմանը:
Համակարգը, որը չի արձագանքում հասարակության պահանջմունքներին, կորցնում է գոյատևման ռեսուրսերը: Եթե այդ գոյապահպանումը դեռ շարունակվում է, դա նշանակում է, որ այն լիցքավորվում է համակարգից դուրս գտնվող ռեսուրսներից` դրսից: Դրսի ռեսուրսների վրա են գոյատևում` տրանսֆերտներ, վարկեր: Դրա համար կառավարության տեսակետները արտահայտող մամուլում իրենց կենսունակությունը հիմնավորվում է միմիայն դրսի ուժերի վերաբերմունքով: Ես սա համարում եմ ազգային ճգնաժամ:
-Ձեր խոսքերից ստացվում է, որ ելքը քայքայման տեսքո՞վ կլինի:
-Քայքայումը նույնպես ելք է, այսինքն`եթե մի բան չի գործում, ոչնչանում է, դա նույնպես ելք է:
-Մենք իսկապես անկախության տարիներին չկարողացա՞նք ստեղծել քաղաքականություն և այն բովանդակային դարձնել: Շատերն այն կարծիքին են, որ անկախության տարիներին կային ազնիվ մղումով գործիչներ, որոնց համար ոչ թե անձնական, այլ հասարակական շահն էր կարևորվում: Արդյոք ճգնաժամը վերջին տասը տարիներո՞վ է պայմանավորված:
-Անկախության 20 տարիների ընթացքում ի՞նչ հետեւություններ է արել Հայաստանի հասարակությունը, ինձ թվում է`զրո: Դա պարտավոր էին անել ինտելեկտուալները և ներկայացնեին հասարակությանը, դա չի եղել: Նույնը կարելի է ասել պատմության մասին` դասագրքերում պետք է ներկայացվեին պատմական ձախողումների պատճառները, որ եկող սերունդները պատմությունից դաս քաղեին, բայց հակառակն է տեղի ունենում, մենք միշտ ճիշտ ենք եղել, մեղավորը եղել են ուրիշները: Նույն ավանդույթը`պատմությունը խեղաթյուրելու իմաստով շարունակվում է:
92-ին, թե 93-ին, լավ չեմ հիշում, ՀՀՇ-ի համագումարներից մեկի ժամանակ ելույթ էր ունեցել Վանո Սիրադեղյանը /չեմ հիշում այն ժամանակ ինքը ՀՀՇ-ի նախագահն էր, թե ներքին գործերի նախարար, բայց ընկալվում էր որպես ՀՀՇ-ի լիդեր/, նա ասում էր. որ «մենք», այսինքն` շարժման տղաները, ծանր պահին երկիրը ղեկավարելով, հասանք անկախության, «մենք» վարում ենք ծանր պատերազմ, «մենք» միաժամանակ տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնում, ազատ շուկա ենք ձևավորում, և բնականաբար այդ ցնցումների ծանրության համար հասարակությունը մեղքը բարդելու է իրենց վրա, նախկին կոմունիստական նոմենկլատուրան և «պահեստապետները», որոնք ունեն գումարներ և ճարպիկ են, օգտվելու են ազատ շուկայից, հարստանալու են, և նրանց ֆինանսները վերածվելու են քաղաքական կապիտալի, որի շնորհիվ գալու են իշխանության: Ելույթի իմաստը հետևյալն էր. դա չպետք է թույլ տալ: Վստահ եմ, որ հենց այդ ժամանակներից սկսվեց իշխանության և բիզնեսի սերտաճումը, ու բնականաբար հիմք դրվեց մեզ հայտնի «ընտրությունների» ավանդույթին. կապիտալը ձևավորվում է իշխանության տանիքի ներքո, իսկ իշխանությունը ձևավորվում է ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակվա ՀՀՇ-ի հիմնական լիդերներից և գաղափարախոսներից Էդվարդ Եգորյանն այդ համակարգը անվանեց «նոմենկլատուրային կապիտալիզմ»: Մերձբալթյան երկրներում «անկախականները» վերադարձրեցին իշխանությունը ռեֆորմացված հին նոմենկլատուրային, և այնտեղ զարգացումներն այլ ուղղությամբ գնացին: Հայաստանում գործող իշխանության հիմնական մրցակիցը կոմունիստները չէին, այլ ԱԺՄ-ն էր: Նման իդեալական վիճակ, երբ իշխանափոխությունը չէր տանելու համակարգային փոփոխության, ոչ մի նախկին խորհրդային երկրում չկար, սակայն եղավ այն, ինչ եղավ: Դա վերջի սկիզբն էր:
Այսօրվա ներազգային համար մեկ քաղաքական խնդիրը իշխանության և ֆինանսների սերտաճումով պայմանավորված այդ համակարգն ապամոնտաժելն է: Դա հայաստանյան քաղաքականության գլխավոր հարցն է: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ընդդիմադիր համարվել, եթե ցույց չի տալիս այդ համակարգը շատ կոնկրետ և մանրակրկիտ եղանակով ապամոնտաժման ճանապարհը:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այնպես չէ, որ միայն Հայաստանին է բնորոշ, որ հայ ժողովուրդը փչացած ժողովուրդ է, որ ինքն է միայն այսպիսին: Այս ճանապարհով անցել են շատ ժողովուրդներ՝ միջնադարում եվրոպական ժողովուրդները, անցած դարում լատինաամերիկյան երկրները, բայց մենք չունենք այն ռեսուրսները, մենք պատերազմի մեջ ենք, փոքր երկիր ենք, քանակով քիչ, մենք այդ ներուժը չունենք, որ այս փուլը անցնենք 40-50 տարում:
-Աշոտ Մանուչարյանն ասում է, որ աշխարհում բոլոր քաղաքական համակարգերն են ճգնաժամի մեջ:
-Եթե հետևենք աշխարհի պատմությանը, չենք կարող գտնել գոնե մեկ տարի, երբ քաղաքական համակարգերում ճգնաժամ տեղի չի ունենում: Ամբողջ պատմությունը ճգնաժամերի պատմություն է և այդ ճգնաժամերից լուծումներ գտնելու պատմություն է, կյանքն է այդպիսին: Բայց եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ինչ «քաղաքական համակարգի» մասին է խոսքը: Հայաստանի իշխող կլանը «քաղաքական համակարգ» չի կարելի համարել:
-Ստեփան, այնուամենայնիվ, նախընտրական փուլում ենք, ի՞նչ է տեղի ունենում այս պահին, հնարավո՞ր է ընտրությունները պակաս կեղծվեն, ի՞նչ տեղի կունենա այս քաղաքական թեկուզ իմիտացիոն, բայց դաշտում:
-Ես չէի ասի իմիտացիա է, սա գործընթաց է, համենյան դեպս մեզ բնորոշ գործընթաց է: Ընտրություններն ամեն անգամ տարբեր ձևով են կեղծվել: Ընտրություն կեղծելը շատ բարդ գործ է, այսինքն` շատ մարդիկ են ներգրավված, այդ մարդկանց կառավարել է պետք, նրանց հետ պայմանավորվել է պետք, ռեսուրսներ են պետք, բայց ոչ միայն. պետք է կարողանալ ոչ միայն կեղծել, այլ կեղծածը մարսել: Եվ այդ մարսելու մեջ մտնում է նաև միջազգային հանրության հետ պայմանավորվելը: 1996-ի նախագահական ընտրությունների կեղծիքները միջազգային հանրությունը չընդունեց, հաջորդ ընտրությունների արդյունքները ընդունվեցին: Ընտրություններից հետո մոնիթորինգները շատերը համարում են արդյունքները չընդունելու նշան, իրականում ճիշտ հակառակն է: Եթե մոնիթորինգ է սկսվում, պայմաններ են առաջարկում, դա նշանակում է, որ արդյունքներն ընդունվում են: Մենք պետք է այնպայման մի բան ֆիքսենք, առանց որի առաջ գնալ չենք կարող: Այս ողջ ժամանակահատվածում իշխող ուժերը ընդդիմությանը գերազանցել են ոչ միայն կեղծելու ունակությամբ, այլև ինտելեկտով: Մենք պետք է դա ընդունենք և շատ կոնկրետ վերլուծենք:
-Բայց մինչև հիմա մարսել են:
-Այո, և միջազգային խաղացողներն դա ընդունել են: Այսինքն` կեղծելը բարդ համակարգ է, դու կարող ես կեղծել, բայց քեզ ոչ մեկը չճանաչի: Մինչև հիմա սակայն ճանաչել են: Մի օրինակ բերեմ. տեսեք, 2005-ին Եվրախորհուրդը առաջարկում էր բարելավել սահմանադրությունը, բոլոր ընդդիմադիր ուժերը դեմ էին, բացի իշխանությունից և մի քանի մարդուց բաղկացած ԱԺԿ-ից / Շավարշ Քոչարյանի կուսակցությունը/: Խեղճ եվրոպացիները չէին հասկանում ընդդիմադիրների դիրքորոշման պատճառը: Եզրակացությունը մեկն էր` դրանք անլուրջ ուժեր են և ուզած-չուզած նրանք պետք է աշխատեն իշխող ուժի հետ: Նման օրինակներ կարելի է շատ բերել:
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական շատ ուժեր ընտրությունների ժամանակ փորձել են դրսից հովանավորներ ձեռք բերել: Դա վառ արտահայտվեց 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Մոսկվայում նրանց խոստումներ տվեցին, արդյունքում նույն Ռուսաստանը, Արեւմուտքը նույնպես, ստացավ Հայաստանի իշխանություններից այն ամենը, ինչ ցանկանում էին, միայն Հայաստանը չստացավ ոչինչ և ընդդիմության մի հատվածը մեկ օրում դարձավ արևմտամետ, քանզի համարեց, որ իրենց Ռուսաստանը խաբել է: Սա մի դասական տեխնոլոգիա է, որ երկրում քաղաքական փոփոխություններ չլինելով՝ ինչպես է երկիրը հենց այնպես իր դիրքերը զիջում արտաքին ուժերին: Այսինքն` որևէ քաղաքական ուժ, որը հենվում է արտաքին խաղացողների վրա, մեծ վնասներ է բերում երկրին:
Գալիք ընտրությունների հիմնական կազմակերպչական խնդիրը իշխանությունների համար շատ բարդ է լինելու, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրսները կեղծիքների համար գնալով սպառվում են: Նախկինում այդ գործընթացի մասնակիցներն իրենց ջանքերի համար պարգևատրվում էին պետական լծակներով, բիզնես քվոտաներով և հանցագործությունների համար ինդուլգենցիաներով, հիմա վիճակը այլ է: Կարծես թե ոստիկանապետական մոդելի ենք անցնում, հիմա ոչ թե պարգևատրվելու են, այլ պատժվելու, եթե «չաշխատեն» ընտրությունների ժամանակ: Կարծում եմ` դա չաշխատող տարբերակ է, եթե զուգահեռաբար այլ տեխնոլոգիաներ էլ չօգտագործվեն:
-Այսինքն` նախկինում ասում էինք պետությունը քառասուն ընտանիքի ձեռքում է, հիմա մնաց մեկը և գուցե մեկի դեմ պայքարը ավելի հեշտ ստացվի, քանի քառասուն ընտանիքների՞:
-Հիմա իշխող կլանը վերածվում է մեկ ընտանիքի, և եթե այդ քառասուն ընտանիքների ռեսուրսները բավականացնում էր կեղծել, այսօր մեկ ընտանիքի ռեսուրսը չի հերիքի, որովհետև մյուսները պետք է միայն կատարողների դերում լինեն, բայց այդ մարդիկ կեղծելու մոտիվացիա չունեն, կամ եթե իրենք ունենան, իրենց ենթակա մարդիկ չունեն այդ մոտիվացիան: Այստեղ ուզում եմ նշել նաև լեգենդի պահը, որովհետև ամեն ընտրության ժամանակ աշխատել է որոշակի լեգենդ: Լեգենդներն այն մտավոր ծուղակներն են, որոնք հասարական և քաղաքական կարծիքը կեղծ ուղղությամբ են տանում և ծուղակը գցում: Դա նույնպես ամենակարևոր տեխնոլոգիական միջոցներից է: Հիմա լեգենդը հետևյալն է. կա հրեշ Քոչարյան, և կա չարյաց փոքրագույն Սերժ Սարգսյան: Կեղծ դիլեմա, որից պետք է հասարակությունը ընտրություն կատարի: Այսինքն հասարակությանը կանգնեցրել են մի ընտրության առաջ, որտեղ ընտրություն չկա:
Երկրորդ ծուղակը հետևյալն է` կա ժողովրդավարական Արևմուտք, որը պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ պարզ չի ինչի շուրջը, և ռուսամետները` Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը: 2003-ին և 2008-ին Արևմուտքը սատարել է հաղթած թեկնածուներին, հետո՞ ինչ: Դա ինչպիսի՞ ռեֆորմների է հանգեցրել Հայաստանում: -
-Իսկ ՀԱԿ-ը չի՞ կարող հակակշիռ լինել:
-ՀԱԿ-ը երկու խոշոր սխալ թույլ տվեց և երևի պետք է իրենցից հարցնել` ինչու դա արեցին: Առաջինը Ղարաբաղի հարցը մեջտեղ բերելն էր, դրան գումարած հակաղարաբաղցիական քարոզչությունը, որ իրենք իրականացրին, ստացան մի քանի հարյուր հազար մարդու թշնամություն Հայաստանում: Երկրորդը`Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև ընտրություն կատարելու կեղծ թեզը, որի միջոցով ուզում էին արդարացնեին իշխանության հետ համաձայնության գալը, որը և հետագայում վերածվեց երկխոսության: Արդյունքում իշխանությունը վերցրեց թեզը, սակայն ՀԱԿ-ին չվերցրեց: ՀԱԿ-ը ինքը հայտնվեց իր կողմից սարքված ծուղակում:
Այս երկու կոպիտ սխալները, որոնք իրենք թույլ տվեցին, շատ մեծ հարված էր, բայց այնուամենայնիվ, կարծում եմ` գարնանը միշտ ակտիվություն է լինում Հայաստանում: Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը դեռ կարող են ազդել իրավիճակի վրա: Նրանք, ովքեր ՀԱԿ-ի վրա խաչ են արդեն քաշել, կարծում եմ, սխալվում են, Տեր-Պետրոսյանը իր վերջին խոսքը դեռ չի ասել:
-Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հնարավո՞ր է մի օր նրանց մասին էլ չխոսենք, նոր մարդկանց մասին խոսենք, նոր քաղաքական դեմքերի: Ինչո՞ւ ենք շարունակում նրանց մասին խոսել, ինչո՞ւ չկան նորերը:
-Շատ պարզ պատճառով. քաղաքական բևեռները ձևավորվում են գաղափարների շուրջ: Բայց քանի որ Հայաստանում քաղաքական գաղափարներ չկան, դրանք շատ պրիմիտիվ են` արևմուտք, արևելք, այսինչն այնինչից չարյաց փոքրագույնն է, և այս բանաձևով են շարժվում, արդյունքում մնում են երեք մարդիկ, որոնց անձերի շուրջը խմբվում են մարդիկ: Քանի որ գաղափարներ չկան, մնացել են այս անձերը: Այ, երբ գաղափարներ լինեն, իրավիճակը կփոխվի: Սա ընդամենը մտքի ամլության հետևանք է:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 19-12-2011.

No comments:
Post a Comment