Panorama.am. 19-12-2011- «Ռեգնում» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, տպագրել է ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գյուլիևի հոդվածը:
Հոդվածում, մասնավորապես նշվում է. «Այսօրվա Ադրբեջանում մենք ականատես ենք լինում, որ Ա չկա ո´չ իշխանություն, ո´չ ընդդիմություն, ո´չ էլ հասարակություն: Ցավոք սրտի, մեր հասարակությունն այնքան թերզարգացած է, որ որպես ինքնքուրույն ուժ երբեք իրեն չի դրսևորել: Մեր հասարակությունը, ըստ էության, միշտ իշխանությանը նայում է ներքևից վերև:
Պաշտոնապես մենք ունենք հասարակություն, իսկ իրականում մենք ունենք վիճակագրական ընտրազանգված, կարճ ասած, ամեն բառ, բայց ոչ հասարակություն: Մեր հասարակությունը, իշխող վարչակազմի շնորհիվ, հասել է ֆեոդալիզմի մակարադակի»:
«Այլ կերպ ասած, «ալիևյան» կառավարման համակարգն այս բոլոր տարիներին միտումնավոր կերպով ձևավորել է իր համար հասարակություն և դրանում նա հաջողության է հասել: Մեր իշխանությունը ողջ ընթացքում հասարակական կամքը պահել է սեփական վերահսկողության տակ: Իսկ հասարակությունը, մնալով անկազմակերպ և թերահաս վիճակում, ի վիճակի չէ դիմադրել իշխանությունների մշտական միջամտությանը», -նշել է Գյուլիևը:
«Արդյո՞ք մեզ մոտ գոյություն ունեն անկախ ԶԼՄ-ներ: Իրական ժողովրդավարական պետությունում ԶԼՄ-ների օբյեկտիվությունը և անկախությունը երաշխավորվում են իրենց ֆինանսական վճարունակությամբ: Մեր անկախ ԶԼՄ-ները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, կամ էլ նրանց անկախությունը՝ մտացածին է:
Երբ իշխող վարչակազմը պայքարում է ընդդիմության դեմ, երկխոսություն է վարում վերջինսի հետ, անգամ այդ ժամանակ նա պայքարում ոչ թե իրական ընդդիմության կամ էլ իրական հասարակաության հետ, այլ ինքն իր հետ: Ադրբեջանում այսօր սոցիալական գործընթացն իշխող ռեժիմի կողմից դա ընդամենը «դիմակների ցուցադրում» է»,- նշել է փորձագետը:

No comments:
Post a Comment