Saturday, December 3, 2011

Պարոն վարչապետ, որտե՞ղ է "Նաիրիտ"-ի հաշվեհամարից անհայտացած 35 միլիոն դոլարը

Zham.am-ի հարցերին պատասխանում է Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը:

-Դուք շարունակում եք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել կոռուպցիայի մեջ: Դուք ԶԼՄ-ների միջոցով արդեն ուղարկել եք «երկու ֆաքս»`խոստանալով շարունակությունն ասել «հաջորդ դասին»: Ինչ-որ բան ունե՞ք ավելացելու:
- Այո: Եվ միանգամից ասեմ, որ սա չի լինի իմ մեղադրանքների վերջին մասը: Արդեն իսկ հնչած մեղադրանքներին ուզում եմ ավելացնել հետևյալը. ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը, որը հանդիսանում է “Նաիրիտ” գործարանի բաժնետոմսերի 10%-ի սեփականատերը ի դեմս Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ունենալով իր ներկայացուցչին տնօրենների խորհրդում, ով շատ լավ տեղյակ էր գործարանի ֆինանսական ծանր իրավիճակի մասին`իր հավանությունն է տվել այս ոլորտի հետ կապ չունեցող «Մեգատեքս» ընկերության ակցիաները վարկային միջոցների հաշվին գնելուն: Հայաստանի վարչապետը գիտե՞ր այդ մասին: Թե՞ այդ գործարքն առանց նրա իմացության է կնքվել. նրա եղբայրը, ով Նաիրիտ գործարանի փոխնախագահն է, նույնիսկ ընտանեկան խոսակցությունների ժամանակ չի՞ պատմել նրան այդ անիմաստ գործարքի մասին, որը հանգեցրեց գործարանի սնանկացմանը: 2009թ-ին «Նաիրիտ» գործարանում հրդեհ է տեղի ունեցել, իսկ դրանից 2 ամիս առաջ բանկային հաշվեհամարից 35 միլիոն դոլար է փոխանցվել ինչ-որ ընկերությունների հաշվեհամարների վրա: Ընդ որում այդ գումարի 22 միլիոն դոլարը նստել է ինչ-որ անհայտ դանիական ինչ-որ ընկերության հաշվահամարին, ևս 8 միլիոնը` ինչ-որ անհայտ աֆշորային ընկերության հաշվեհամարին,իսկ 60 միլիոն դրամ էլ փոխանցվել է բոլորին անծանոթ Անդրանիկ Հոնհաննիսյանին: Ի՞նչ ընկերություններ են դրանք, և ո՞վ է այդ Անդրանիկ Հովհաննիսյանը: Ինչո՞ւ այդ փոխանցումը համընկավ գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեի հետ: Այդ հարցերին թող պատասխանի հետաքննությունը:

- Դուք նկատի ունեք հետաքննությունը, որ անկացվում է Գլխավոր դատախազության կողմից վարչապետի դիմում հիման վրա՞:
-Եվ ոչ միայն: Բացի այդ հետաքննությունից իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռամկավար-Ազատական կուսակցության 19 գրասենյակներից 2-ը վաճառելու մեջ: Ընդ որում, երկու գործով էլ նույնն քննիչն է զբաղվում` 26-ամյա Արթուր Մանուկյանը: Երիտասարդն այնպես էր ընկճվել իր ուսերին ընկած ծանրությունից, որ առաջին հարցաքննության ժամանակ ես սկսեցի նրան օգնել` մատնանշելով այն աղբյուրները, որտեղից ես տեղեկատվություն էի պեղել իմ հետաքննության ժամանակ: Իսկ երեկ ինձ զանգահարեցին դատախազությունից ու հայտնեցին, որ քննիչը փոխվել է, ու ամեն ինչ պետք է սկսել նորից:

-Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն` միլիոնավոր դոլարներ ծախսելու մասին վարչապետին ուղղված Ձեր մեղադրանքների հիմնական պատճառը Ձեր գործարար կապերն են «Նաիրիտի» հետ: Այդ հրապարակումների հեղինակները պնդում էին, որ որ այդ բիզնես կապերը այնքան էլ լավ վերջաբան չեն ունեցել: Ասում են, որ Ձեր դեմ նույնիսկ քրեական գործ է հարուցել, ինչի պատճառով էլ “Նաիրիտը” դադարեցրել է համագործակցությունը Ձեզ հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ասեմ, որ դա լրիվ հիմարություն է: Եթե ես չեմ սխալվում, այդ հրապարակումներում ինձ մեղադրում են նրանում, որ ես գործարանից պարտք եմ վերցրել: Բայց այդ դեպքում ինչո՞ւ այն ընկերության անունը, որը ես կառավարում էի այն ժամանակ, չկա գործարանին պարտք ընկերությունների թվում: Ինչո՞ւ ոչ ոք ինձ չի փնտրում և չի պահանջում վերադարձնել այդ փողերը: Չէ՞ որ ես այստեղ եմ, ոչ մի տեղ չեմ գնում և չեմ թաքնվում, և ցանկության դեպքում կարելի է ինձ հեշտությամբ գտնել: Ամենածիծաղելին այն է, որ տասյակ միլիոններ գողացած ու յուրացրած մարդիկ ինձ մեղադրում են պարտքը չվճարելու մեջ: Ինչպես ասում են` «чья бы корова мычала, а ваша бы молчала»: Իմ դեմ առաջ քաշվող այդ բոլոր մեղադրանքները վկայում են այն մասին, որ Տիգրան Սարգսյանի «քիթը կեղտոտ է», այդ իսկ պատճառով նա այդպես ցավագին է արձագանքում իմ խոսքերին և հակադարձ մեղադրանքներ է ներկայացնում`դրա համար օգտագործելով վանաձորյան մաֆիային`իր եղբայրներին, Ռամկավար Ազատական կուսակցության կեղծ ատենապետ Էդուարդ Անտինյանին, ինչպես նաև նրանց միացած «Ազգ» օրաթերթի խմբագիր Լիբանանի Հակոբ Ավետիքյանը: Ավետիքյանը ընդհանրապես իրավունք չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, քանի որ նա լիբանանյան անձնագիր ունի, բայց նրա որդուն դեռ այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակեց Կենտրոնական բանկի իրավաբանական բաժնի ղեկավար: Նրանց դուր չի գալիս, որ ես իրենց մասին ճիշտն եմ խոսում: Ահա և նրանք իմ դեմ են դուրս եկան:

- Դուք չե՞ք վախենում, որ եթե Ձեզ չհաջողվի ապացուցել Ձեր մեղադրանքները, ապա Ձեզ քրեական պատասխանատվության կենթարկեն զրպարտության համար:
- Թող վերադարձնեն Նաիրիտից ու ժողովրդից գողացված փողերը, հետո կխոսեն զրպարտության մասին: Ես ոչնչից չեմ վախենում, քանի ես գիտեմ, որ ճիշտ եմ:

- Երեկ Մարիոթ հյուրանոցում Ռամկավար Ազատականը և Արմենական Ռամկավար-Ազատականը հուշագիր ստորագրեցին: Այն ենթադրում է երկու կուսակցությունների միավորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ռազմավար Ազատական կուսակցության բոլոր մասնաճյուղերից այսօր ինձ նամակ են ուղարկել, որտեղ նշվում է, թե երեկ Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցածը ոչ մի կապ չունի կուսակցության հետ: Ո՞վ են այդ մարդիկ ու ի՞նչ են իրենցից ներկայացնում: Ես Ձեզ մի բան կասեմ. իրեն ՀՌԱԿ-ի ատենապետ անվանող Էդուարդ Անտինյանը արդեն 10 տարի է ոչ մի տեղ չի աշխատում, բայց կարողանում է գրասենյակ, բանկետ ու կոնֆերենց սրահ վարձել Հայաստանի ամենաթանկ հյուրանոցում: Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց են «ոտքերն աճում»: Կարծում եմ` պատասխանը պարզ է:
Գևորգ Խաչատուրյան

No comments: