Saturday, December 3, 2011

Քաղաքագետ. Ռուսական գործոնն ամենուր է

«Panorama.am», 03/12/2011: Ռուսական գործոնն ամենուր է, առկա է նույնիսկ այնտեղ, որտեղ դժվար է պատկերացնել: Թույլ է, թե ուժեղ ռուսական ազդեցությունը, ամեն դեպքում` ներկայացված է ամենուր, նույնիսկ Լոնդոնում: Ռուսաստանն այն երկրներից է, որը երբեք չի կորցնում համաշխարհային ազդեցությունը: Ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ նրա, ռուսական գործոնը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Կովկասում, նաև Հայաստանում: «Մեր ներքաղաքական կյանքում ռուսական դերակատարությունը մի քիչ չափազանցված է: Պետք է դատել քայելով ու գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով»,- ասաց քաղաքագետը:
ՌԴ-ի համար, Ս. Շաքարյանցի խոսքով, այնքան էլ նշանակություն չունի, թե ով է երկրում իշխում, «պատրաստ են աշխատել բոլորի հետ»:

No comments: