Friday, December 30, 2011

Եթե Սենատը չհաստատի իմ թեկնածությունը, մինչև հունվարի 3–ը ստիպված կլինեմ Վաշինգտոն վերադառնալ. Բրայզա

Tert.am. 29-12-2011- Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ եթե մինչև հունվարի 3–ն ԱՄՆ Սենատը չհաստատի դեսպանի պաշտոնում իր թեկնածությունն, ինքը ստիպված է լինելու Վաշինգտոն վերադառնալ։
«Եթե իմ թեկնածության առնչությամբ քվեարկություն տեղի չունենա, ես ստիպված կլինեմ մինչև Սենատի նոր նստաշրջանի սկիզբը՝ հունվարի 3–ը, մեկնել։ Ուստի, եթե դա տեղի չունենա, ես կվերադառնամ Վաշինգտոն»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։
ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման անցած տարեվերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։
Սակայն եթե սենատորները մինչև դեկտեմբերի վերջ չհաստատեն Բրայզայի թեկնածությունը, ապա Օբամայի վերոնշյալ հրամանը կկորցնի իր ուժը, և Բրայզան ստիպված կլինի ԱՄՆ վերադառնալ։

No comments: