News.am. 29-12-2011- Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների գոտում ամերիկյան ավիակիր է հայտնվել: Այդ մասին հայտնել է Հորմուզի նեղուցում իրանական ռազմածովային վարժանքների հրամանատար Մահմուդ Մուսավին:Նա նշել է, թե ամերիկյան նավն ու նրա ուղեկիցները նկատվել են, լուսանկարվել եւ տեսագրվել Իրանի ՌԾՈՒ հետախուզական ինքնաթիռի կողմից:
Իրանցիների նկատած ավիակիրը, ըստ ամենայնի, ատոմային John C. Stennis ավիակիրն է` կործանիչների, ռմբակոծիչների եւ տարբեր նշանակության ուղղաթիռների 9 էսկադրիլյաներով: Նավին ուղեկցում են հինգ ռազմական ականակիր նավ եւ ապահովման երեք նավ, հաղորդում է Agence France-Presse-ը: Այն մասին, որ նավը Հորմուզի նեղուցում է լինելու, ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հայտնել էր դեռ նախօրեին:
Նշենք, որ Իրանի ՌԾՈՒ-ն դեռ մի քանի օր առաջ զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում: Զորավարժությունների ընթացքում իրանցի զինվորականները մշակում են նեղուցը փակելու հնարքները: Այդ նեղուցում են տեղափոխվում պարիսց ծոցից առաքվող նավթն ու հեղուկ գազը:
Թեհրանը հայտարարել է, թե կփակի նեղուցը, եթե Արեւմուտքը արգելփակի իրանական նավթի արտահանումը: ԱՄՆ-ը պատասխանել է, որ թույլ չի տա նեղուցի փակումը` դրա համար անելով բոլոր հնարավոր քայլերը:
Պարսից ծոցում է գտնվում ԱՄՆ 5-րդ նավատորմը, որն ապահովում է ազատ նավարկությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment