Wednesday, December 21, 2011

ԱՄՆ–ն Հայաստանին 40 մլն դոլար տնտեսական օգնություն կտրամադրի

Tert.am. 21-12-2011- ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթվա վերջին քննարկել և հաստատել են 2012 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը։
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրությունից, օտարերկրյա օգնության նախագծում Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար է կազմում (2011թ. համար ևս Հայաստանին 40 մլն դոլար տնտեսական օգնություն էր նախատեսված), Ադրբեջանի օգնության չափը՝ 16,6 մլն դոլար, իսկ Վրաստանի հատկացվելիք տնտեսական օգնության չափը՝ 66 մլն դոլար։

No comments: