Tert.am. 20-12-2011- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում Թուրքիան խոստացել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի նկատմամբ։Ինչպես հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը, այդ օրինագծի ընդունման դեպքում Անկարան առաջին հերթին հետ է կանչելու Ֆրանսիայում իր դեսպան Թահսին Բուրջուօղլուին, ապա պահանջելու է հետ կանչել Անկարայում Ֆրանսիայի դեսպանին (հակառակ դեպքում ֆրանսիացի դիվանագետը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվելու)։
Անկարան այնուհետև Փարիզից հետ է կանչելու թուրք զինվորական կցորդներին, համապատասխանաբար, չեղյալ են հայտարարվելու նաև Անկարայում ֆրանսիացի զինվորական կցորդների հավատարմագրերը։
Օրինագծի ընդունման դեպքում՝ Անկարայի պատժամիջոցները վերոնշյալով չեն սահմանափակվելու.
–Անկարան սահմանափակելու է ֆրանսիական ընկերությունների մատչումը տենդերներին։ Թուրք–ֆրանսիական համատեղ ձեռնարկությունները ևս զրկվելու են այդ հնարավորությունից
– Թուրքիայի և Ֆրանսիայի միջև դադարեցվելու է հետախուզական տեղեկությունների փոխանակումը
–Թուրքիայի օդային տարածքն ամբողջովին փակ է լինելու ֆրանսիական ռազմաօդային ուժերի համար
–Արգելվելու է ֆրանսիական ռազմածովային ուժերի նավերի մուտքը Թուրքիայի ջրային տարածք
– Թուրքիան միջազգային կազմակերպություններում այլևս չի պաշտպանելու Ֆրանսիայի քաղաքականությունը
– Թուրքիան այլևս Փարիզի հետ «չի կիսվելու» Իրանի, Սիրիայի, մերձավորաևելյան հակամարտության վերաբերյալ տեղեկություններով
–Թուրքիան դադարեցնելու է Ֆրանսիայի հետ համագործակցությունը՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment