«Այս տարի մենք սկսել են թվայնացնել ողջ արխիվը: Այդ աշխատանքները արվում են երկու հերթափոխով, որպեսզի արագ վերջացնենք: Հրապարակել ենք մի շարք կարևոր գրքեր, որոնց շարքում է` Աստվածատուր Խաչատրյանի «Հայ-թուրքական հարաբերություններ» և մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկ` «Վշտապատումը», որը իր մեջ ընդգրկում է շուրջ 700 փաստաթուղթ Ցեղասպանության վերաբերյալ: Մինչև 2015թ.-ը մենք այս բազմահատոր աշխատանքը թարգմանելու են նաև թուրքերեն»,- ասաց Վիրաբյանը:
Նա խոսեց նաև Վրաստանի պետական արխիվի հետ ստորագրած պայմանագրի մասին. «Վրացական արխիվից մենք գնելու ենք մոտ 700 փաստաթուղթ: Դրանք հիմնականում վերաբերում են Արցախում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին էթնիկ տեղաշարժերի մասին»:
Արխիվի տնօրենը լրագրողներին հայտնեց նաև մի շարք միջազգային ցուցահանդեսների մասին, որոնք կազմակերպվելու են Ղրիմում, Մոսկվայում և Կիևում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment