Thursday, December 1, 2011

Հայաստանը 86-րդ երկիրն է

«Լրագիր» 1-12-2011- Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հրապարակել է մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքս 2011 զեկույցը, որում ներկայացվում է կյանքի համար ամենաբարենպաստ երկրների ցանկը: Ցանկը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Ավստրալիան, Նիդեռլանդները, ԱՄՆ եւ Նոր Զելանդիան:
Ի դեպ, Նորվեգիան, վերջին 11 տարիներին արդեն ութերորդ անգամ առաջինն է ՄԱԿ այդ զեկույցում:
Հայաստանը ցանկում 86-րդ տեղն է եւ գերազանցում է հարեւաններ Իրանին՝ 88-րդ տեղ, Թուրքիային՝ 92-րդ տեղ, եւ Ադրբեջանին՝ 91-րդ տեղ: Մեր տարածաշրջանից առաջինը Վրաստանն է՝ 75-րդ տեղ:
ՄԱԿ զեկույցի հեղինակները ցանկը կազմելիս հաշվի են առնում մի շարք գործոններ՝ կենսամակարդակ, կյանքի միջին տեւողություն, հանրության կրթվածության մակարդակ եւ այլն:

No comments: