Thursday, December 1, 2011

Transparency International. Հայաստանը կոռուպցիայի ցուցանիշով 129-րդն է

Tert.am. 1-11-2011- Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների կոռումպացվածության ամենամյա ինդեքսը:
Հայաստանը, 10 հնարավորից հավաքելով 2,6 բալ, Դոմինիկյան Հանրապետության, Սիրիայի, Ֆիլիպինների, Հոնդուրասի հետ կիսել է 129–րդ տեղը։ Նշենք, որ 2010թ. Հայաստանը 123–րդ հորիզոնականն էր զբաղեցնում՝ 2,6 բալով։
Ցուցակում ընդգրկվել է 182 երկիր: Աշխարհի ամենանվազ կոռումպացված երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան՝ 9.5 բալ: Առաջատար տասնյակում հայտնվել են նաև Դանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Կանադան, Սինգապուրը և Իսլանդիան:
Մեր հարևաններից Վրաստանը 4,1 բալով 64–րդ հորիզոնականն է զբաղեցնում (2010թ.՝ 68–րդ հորիզոնականը), Ադրբեջանը՝ 2,4 բալով 143–րդ հորիզոնականը (2010թ. 134–րդ հորիզոնոկանն էր զբաղեցնում), Թուրքիան՝ 4,2 բալով 61–րդ հորիզոնականը (2010թ. 56–րդ հորիզոնականն էր զբաղեցնում), իսկ Իրանը՝ 2,7 բալով 120–րդ հորիզոնականը (2010թ.՝ 146–րդ հորիզոնականը)։
Ռուսաստանը 2,4 բալով 143–րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ Տոգոյի Հանրապետության, Ուգանդայի կողքին (2010թ. 154–րդ հորիզոնականը)։
Աշխարհի ամենակոռումպացված երկրներն են Սոմալին և Հյուսիսային Կորեան՝ 1.0 բալով։
Transparency International-ը վարկանշային աղյուսակը կազմելիս հիմնվում է հեղինակավոր կազմակերպությունների փորձագետների և գործարարների շրջանում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների վրա և սահմանում է պետական սեկտորի կոռումպացվածության մակարդակը:

No comments: