Tert.am. 21-12-2011- «Ամենակարևոր կանխատեսումներից մեկը ֆինանսա-տնտեսական ճգբաժամի նոր գալարներն են, որոնք ենթադրվում է` տևելու են տարիներ, և սոցիալական այս անորոշությունը նորից պատելու է մեզ »,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր անհանգստությունը հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը` ամփոփելով 2011 թ-ին աշխարհում կատարված կարևոր իրադարձությունները:Նրա խոսքով` աշխարհում նկատվում է համաշխարհային քաղաքական դաշտի տաքացում,դրա վկայությունն են արաբական գարունը, նյու-յորքյան աշունը և մոսկովյան ձմեռը, իսկ աշխարհի ուժային կենտրոններում` ԱՄՆ և Ռուսաստան, սկսվում են ընտրություններ:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին, նա ասաց, որ Հայաստանում ծուռ հայելիների թագավորությունն է իշխում, երբ ամեն ինչ ծուռ է ներկայացվում, սակայն ըստ Գարեգին Չուգասզյանի, մի կողմից նկատվում է քաղաքական պրոցեսների մարում, մյուս կողմից քաղաքացիական պրոցեսների ակտիվացում, որի վկայությունն են Թռչկանի համար պայքարը, Նարեկ Հարությունյանի գործը, սփյուռքի ակտիվացումը` Լևոն Հայրապետյանի և Շառլ Ազնավուրի քննադատական վերաբերմունքով:
«Կարելի է առանձնացնել մի նոր հանգամանք ներքաղաքական ընտրական պրոցեսներում։ Դա իրական քաղաքացիական հասարակության սաղմնավորված վիճակն է, որը թույլ չի տա, որ ընդդիմությունը մանիպուլյացիայի ենթարկի իրեն, ընդդիմությունը շատ տարանջատված է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման անդամը:
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ «Սարդարապատ» նախաձեռնությունը իր դիրքորոշումներում կարևորում է քաղաքացիական դիմադրության օժջախների առաջացումն ու առաջին փոքրիկ հաղթանակների փաստը: Նրա խոսքով` այդ ամենը չպետք է արժեքազրկվի, այլ պետք է աճի ու զարգանա:
«Մենք դրա համար առաջարկում ենք այլընտրանքային ճակատի ձևավորում հետևյալ փուլերով` բուն նախաձեռնության ձևավորում, հետո դրա ընդլայնում և անմիջական դեմոկրատիայի իրականացում, այն է` Հայասատանի թռիչքային զարգացման նախապատրաստում»,- ասաց Գարեգին Չուգասզյանը` հավելելով որ իրական ընդդիմադիր դաշտը փոշիացվել է, և այդ վակուումը կարող է լցնել համաժողովրդական շարժումից ծնված այլընտրանքային քաղաքական միավորը, այլ ոչ քաղաքական կուսակցությունները:
«Մենք իրավունք չունենք հիասթափեցնել ժողովրդին, քանի որ հենց ժողովուրդն է մեր ամենակարևոր կապիտալը, չմասնակցելով ընտրություններին մենք կօգտագործենք այլընտրանքային կորիզը , հող նախապատրաստելով հետագայի իշխանափոխության համար»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment