Wednesday, December 7, 2011

Քաղաքագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կլիցքաթափի կողմերի միջեւ լարվածությունը

News.am. 6-12-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագաների հանդիպումները կարելի է միայն ողջունել, քանի որ դրանք լիցքաթափում են հակամարտության կողմերի միջեւ լարվածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների այն հայտարարությունը, թե նախագահները պատրաստ են առաջիկայում շարունակել ուղիղ երկխոսությունը ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ:

Քաղաքագետի կարծիքով` որքան շատ լինեն նախագահների մակարդակով հանդիպումները, այնքան կնվազի պատերազմի սպառնալիքը: «Նման հանդիպումները լիցքաթափում են հակամարտության կողմերի միջեւ լարվածությունը: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջիկա հանդիպումը կլինի հերթականը եւ որոշիչ չի դառնա հակամարտության կարգավորման գործընթացում»:

Բոզոյանը նաեւ նշել է, որ գլոբալ խնդիրների լուծման համար նախադրյալներ չկան, քանի որ կողմերի դիրքորոշումները արմատապես տարբերվում են:

Ինչպես տեղկացրել էր NEWS.am-ը, Վիլնյուսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարեւորությունը։ Հայտարարության մեջ նշվում է , որ Նալբանդյանն ու Մամեդյարովը համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տեղեկացրել են, որ իրենց երկրների նախագահները պատրաստ են մոտ ապագայում կրկին հանդիպել եւ շարունակել ուղիղ երկխոսությունը, որն իրենց ժովուրդների համար կապահովի խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում:

No comments: