Monday, December 12, 2011

Իսրայելը պահանջում է, որ Իրանի նկատմամբ «կաթվածահար անող» պատժամիջոցներ կիրառվեն

1-in.am. 12-12-2011- Ինչպես հաղորդում է Reuters-ը` Իսրայելի պաշտպանության նախարարը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի իշխող հոգևորականները իրենց իշխանությունը ամրապնդելու նպատակով կարող են միջուկային զենք օգտագործել, և աշխարհը պետք է անհապաղ չափազանց խիստ պատժամիջոցներ սահմանի` թույլ չտալու համար, որ նրանք նման զենք ստեղծեն:
Էհուդ Բարաքը նաև կանխատեսել է, որ Սիրիայի նախագահ Ասադը գալիք մի քանի շաբաթների ընթացքում կհեռացվի իշխանությունից, որը օրհնություն կլինի Մերձավոր Արևելքի համար:
Իսկ Իրանի պատժամիջոցների և Իսրայելի` Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ Բարաքն ասել է, որ այս կարճաժամկետ պատժամիջոցները ոչ մի բանի չեն օգնի, և ժամանակն է անհապաղ, խիստ ու կաթվածահար անող պատժամիջոցների կիրառման, որոնք ուղղված կլինեն Իրանի նավթի արտադրությանն ու կենտրոնական բանկին:
Այնուհետև Բարաքը հավելել է` անհրաժեշտ է Իրանի «կենտրոնական բանկի վրա ուղղակի հարձակում գործել` այն մեկուսացնելով ամբողջ աշխարհից»:

No comments: